Երևանյան ու հայկական մշակույթն առավելապես դրսևորվում է քաղաքում գործող տարաբնույթ թատրոններում ու համերգասրահներում: Թատերարվեստի սիրահարներին այստեղ մշտապես սպասում են բազմաժանր ներկայացումները, երգարվեստի ու պարարվեստի երկրպագուներին՝ ամենավառ ու ժամանցային համերգները, դե իսկ կինոթատրոններում համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն ֆիլմերը առաջինը դիտելու հնարավորություն է ընձեռվում յուրաքանչյուրին: