Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում: Նրա ներկայիս տարածքը կազմում է 29800քառ. կմ: Այն տեղակայված է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային, արևելքից` Ադրբեջանին: Ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4090մ բարձրությամբ, ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): ՀՀ մայրաքաղաքը աշխարհի հնագույն քաղաք Երևանն է, որը շուրջ 28 տարով հին է Հռոմից: 2018թ. Երևանը մեծ շուքով նշեց հիմնադրման 2800-ամյակը: Հայաստանն աշխարհում քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: Հայ Առաքելական Եկեղեցին համարվում է հնագույն ազգային եկեղեցիներից ու քրիստոնեական համայնքներից մեկը: Հոգևոր կենտրոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: