Պատանի հանդիսատեսի թատրոն
1929թ. նոյեմբերի 29-ին Երևանում այժմյան Սպայի տանը տեղի է ունեցել առաջին մանկական թատրոնի հանդիսավոր բացումը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Նոր թատրոնի ավանդույթները սկիզբ են առել և արմատավորվել գեղարվեստական ղեկավար Տիգրան Շամիրխանյանի ջանքերի շնորհիվ: Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնում բեմադրվել է 70 ներկայացում։ 1958 թվականին թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած փառատոններից մեկին և արժանացել մրցանակի։ Հետագա տարիներին մասնակցելով մի շարք փառատոնների ևս՝ Պատանի հանդիսատեսի թատրոնը գրանցել է մեծարժեք ու կարևոր հաջողոթյունների: 1980թվականին՝ թատրոնի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ, թատրոնն արժանանում է կառավարական պարգևի։ 1980-1984 և 1986-1988թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997թվականին՝ նրա որդին՝ բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: Արդեն 2017թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Դավիթ Հարությունյանը, իսկ 2018թվականին տնօրեն Հայկ Խերանյանին փոխարինեց Էմին Թորոսյանը։