• 0

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թվականին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Թատրոնի հիմքը հանդիսացել է Երևանի պետական կոնսերվատորիայի տնօրեն Ա. Տեր-Ղևոնդյանի նախաձեռնությամբ 1927թ. ստեղծված օպերային ստուդիան՝ իր երգչախմբի, մեներգիչների ու սիմֆոնիկ նվագախմբի կազմերով: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բացումը տեղի է ունեցել 1933թվականի հունվարի 20-ին Սպենդիարյանի հայտնի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:

Թատրոնի երաժշտական ղեկավար Ռոմանոս Մելիքյանի նախաձեռնությամբ 1935թ. առաջին անգամ մասնագիտացված բեմահարթակում բեմադրվեց և ներկայացվեց հայտնի կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Հիմնադրման հենց սկզբից թատրոնի ստեղծագործական անձնակազմը հանձն առավ ազգային կերպարի ստեղծման ազգանվեր գործը՝ մշակելով կատարողական և բեմադրական ազգային սկզբունքները: Արդեն 1939թվականին այն աննախադեպ հաջողությամբ ներկայացավ Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում: 1940թվականին հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով վեր խոյացավ թատրոնի նորակառույց շենքը, որը մինչ օրս համարվում է քաղաքի ամենագեղեցիկ ու յուրօրինակ շինություններից մեկը: 1956թվականին թատրոնը ևս մեկ հաջող ելույթով ներկայացավ Մոսկվայում՝ Հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի շրջանակում: Բեմադրված էր հայ իրականությունում առաջին ազգային օպերան՝ «Արշակ Բ»:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր ուրույն տեղ ունի հայ ժողովրդի կյանքում: Այն մշտապես հավատարիմ է մնում իր գաղափարախոսությանը, այն է՝ հայ արվեստասերին մատուցել բարձր մշակույթ և կրթել նոր սերունդ:

 

 
Թումանյան փ. 54, Երևան
+374 33 53-33-91

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}