• 0

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941թվականին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, սակայն պաշտոնական բացումը տեղի է ունեցել մեկ տարի անց՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով:

1962 թվականից թատրոնը ստացել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյանի վրա:

Երաժշտական կոմեդիայի թատրոնը բազմիցս հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում, Անգլիայում, ԱՄՆ-ում կայացած միջազգային թատերական փառատոններում: Դրանց շրջանակներում մի շարք ներկայացումներ ու դերասաններ արժանացել են բարձրագույն մրցանակների ու պարգևների:

Թատրոնի տաղանդավոր ու վաստակաշատ դերասաններից են Քաջազուն Գյուրջյանը, Բորիս Պեպանյանը, Զավեն Աբրահամյանը, Հովակ Գալոյանը, Ռուզաննա Գասպարյանը, Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, Նարինե Ալեքսանյանը, Արթուր Կարապետյանը և այլոք: Հաջողված ու հանրահայտ ներկայացումներից են «Մորգանի խնամին», «Ատամնաբույժն արևելյան», «Կարինե», «Ուշ լինի, նուշ լինի», «Վերջին կանգառ», «Քարերը հավաքելու ժամանակը», «Գնա մեռի, արի սիրեմ» և այլն:

 

 
Վ. Սարգսյան փ. 7, Երևան
+374 10 58-01-01

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}