• 0

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանդիսանում է Հայաստանում ամենամեծը նմանատիպ կառույցների շարքում: Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճի մոտ՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Համալիրը շահագործման է հանձնվել 1983թվականին: Հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով այն անվանակոչվել է ավելի ուշ:

Այս նշանավոր կառույցի նախագծման աշխատանքներն իրականացվել են Հայպետնախագիծ ինստիտուտի մասնագետների կողմից, որոնց թվում էին ԽՍՀՄ ժող. Ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, ՀԽՍՀ ժող. ճարտարապետ Արթուր Թարխանյանը, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանը, Գուրգեն Մուշեղյանը, Սպարտակ Խաչիկյանը, ինժեներներ Իգոր Ծատուրյանը, Միքայել Ահարոնյանը, Գրիգոր Ազիզյանը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Համալիրի առանձնահատկություններից մեկը 1008 տեղանոց սրահն է, որն հնարավոր է լինում բեմահարթակը պտտելու միջոցով հեշտությամբ ընդարձակել։ Համալիրի գլխավոր սրահը բաղկացած է 6000 տեղից, բայց կարող է ընդլայնվել մինչև 8800-ի։ Նախագծման ու ճարտարապետական եզակի և ինքնատիպ լուծումների համար 1987 թվականին հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի` ԽՍՀՄ պետական մրցանակի:

Մարզահամերգային համալիրն հյուրընկալել է բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետների՝ Թոմաս Անդերս, Դեմիս Ռուսոս, Յան Գիլան, Միշել Լեգրան, Յանի, ինչպես նաև Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, Բոնի էմ, ռուսական էստրադայի կարկառուն ներկայացուցիչներ Ալլա Պուգաչովա, Իրինա Ալլեգրովա, Ստաս Միխայլով և ուրիշներ:

 

 
Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք 1, Երևան
+374 10 39-99-55

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}