• 0

Երևանի պետական կամերային թատրոն

Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1982թվականի դեկտեմբերի 15-ին, թեև այդ ժամանակ թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նրանց ճանաչում էին որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈՒՀԱ)՝ թիմի կապիտան Արա Երնջակյանի գլխավորությամբ։ Թիմը դարձավ Երևանում ակումբի առաջին հաղթողը և առաջինն էր, որ ներկայացրեց Հայաստանը 1971-1972 թվականներին Մոսկվայում կայացած ՈՒՀԱ-ի Համամիութենական խաղերում:

Տաղանդաշատ ստեղծագործական այս խումբը սեփական ջանքերով իրականացնում էր Երևանի կենտրոնում տեղակայված մի շենքում թատրոնի համար հատկացված մասի վերակառուցման աշխատանքները։ 1981թվականին թատրոնն արդեն ուներ հարմարավետ շենք և իր աշխատանքի արդյունքը վայելող թատերախումբ: 1983թվականին ստեղծվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի ղեկավարությամբ: Եռյակի անզուգական երաժշտությամբ էլ ուղեկցվում էին թատրոնի ներկայացումները:

Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է հանդիսատեսի և բեմի միջև ստեղծված կատարյալ կապն ու անմիջականությունը: Այստեղ հանդիսատեսը սովորական պասիվ ակնդրողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։ Թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումներ մեծ հաջողություն և ճանաչվածություն են վայելում թատերասերների շրջանում։

Թատրոնի ստեղծագործական կազմը ներկայանում է ամենավառ գունապնակով՝ Լուսինե Երնջակյան, Արշալույս Հարությունյան, Ռիչարդ Մադլենյան, Լուիզա Ներսիսյան, Գրիգոր Բղդասարյան, Քեթրին Մանասյան, Սենիկ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Վահե Զիրոյան, Հասմիկ Դանիելյան և բազում այլ հայտնի արտիստներ: Թատրոնի ներկայացումների ցանկը չափազանց մեծ է. դրանց թվում են՝ «Ի զե՛ն», «Փնտրվում է տղամարդ», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Հոբելյանական հաճախորդ», «Սկոչ և վիսկի» և մեծաթիվ այլ սիրված ներկայացումներ:

 

 
Մաշտոցի պող. 58, Երևան
+374 10 56-60-70

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}