0

"Սինեմա Սթար" կինոթատրոն

2013թ. նոյեմբերի 17-ին «Դալմա գարդեն մոլ» առևտրային համալիրում բացվեց «Սինեմա Սթար» կինոթատրոնը:

«Սինեմա Սթարը» հանդիսանում է ռուսաստանյան կինոթատրոնների ցանց, որը տեղակայված է Ռուսաստանի և Հայաստանի մեկ տասնյակից ավելի քաղաքներում: Երևանյան «Սինեմա Սթարում» գործում է վեց կինոդահլիճ, որտեղ ցուցադրվում են համաշխարհային կինոինդուստրիայի նորագույն ու բարձրագույն մրցանակների արժանացած ֆիլմերը: Կինոթատրոնը հագեցած է ցուցադրումների նորարարական հնարավորություններով ու ժամանակակից սարքավորումներով:

Կինոթատրոնին կից տեղակայված է «Play Lab» խաղային հրապարակը, որտեղ կարող եք կազմակերպել Ձեր ակտիվ ընտանեկան հանգիստը: Այստեղ գործում են մանկական ատրակցիոններ, խաղային ավտոմատներ, ավտոդրոմ, բոուլինգ, լաբիրինթոս և ժամանցի այլ հետաքրքիր տեսակներ: Դուք կարող եք նաև վայելել Ձեր օրը՝ այցելելով Michael’s սրճարան-ռեստորան և համտեսելով մատուցվող ուտեստերն ու ըմպելիքները:

 

 
Ծիծեռնակաբերդի խճուղի 3, Երևան
+374 60 75-55-55

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}