• 0

Խամաճիկների պետական թատրոն

Խամաճիկների պետական թատրոնը ստեղծվել է 1987թվականին: Այդ տարիներին նախկին ԽՍՀՄ տարածքում գործում էին ևս երկու նմանատիպ թատրոններ՝ Լենինգրադում (Ս. Պետերբուրգ) և Թբիլիսիում: Սակայն երևանյան թատրոնն առաջինն էր, որ ներկայացումներ էր տալիս և' մանկահասակ, և' մեծահասակ հանդիսատեսի համար:

Սովորական տիկնիկային թատրոններից այս թատրոնը տարբերվում է նրանով, որ վերևից թելերով կառավարվող տիկնիկներն իրենց ‹‹դերերը խաղում են›› իսկական փոքրիկ բեմում:

Թատրոնի առաջին ներկայացումն եղել է «Երեք խոզուկները»: Սակայն, ցավոք, սկզբնական հաջողություններից հետո թատրոնի առջև ծառացան ֆինանսական և գեղարվեստական որոշ խնդիրներ: Եվ արվեստի այս ինքնատիպ օջախը նոր վերելք ապրեց 2000 թվականին. ի հայտ եկան ստեղծագործական նոր ուժեր, իսկ խաղացանկը հարստացավ նոր սիրված և հաջողված այնպիսի ներկայացումներով, ինչպիսիք էին «Իսկական ընկերը», «Մկների ժողովը», «Քաջ աքլորիկը», «Աշխարհի արարումը», «Հույսի աստղ», ինչպես նաև Վիլյամ Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ» բեմադրությունն ու Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը (բեմադրիչ` Արմեն Էլբակյան): Վերջինս ճանաչվեց 2005-2006թվականների լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի:

Ներկայումս խամաճիկների պետական թատրոնի խաղացանկում 18 ներկայացում կա: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, իսկ գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:

 

 
Մաշտոցի պող. 43, Երևան
+374 10 56-24-50

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}