• 0

Երգի պետական թատրոն

Երգի պետական թատրոնը հիմնադրվել է 1994թ. ապրիլի 1-ին Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերակազմավորման արդյունքում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն էլ նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Թատրոնն իր գործունեությունն սկսել է Երևանի Խանջյան փողոցում գտնվող շենքերից մեկում: Հիմնադիր արտիստների ջանքերով և նախաձեռնությամբ վերանորոգվել է երկրորդ հարկում գտնվող դահլիճը:

Երգի պետական թատրոնի մեկնարկային համերգը տեղի է ունեցել 1994թվականի դեկտեմբեր ամսին, ելույթ են ունեցել թատրոնի հիմնադիր արտիստները՝ Սյուզան Մարգարյանը, Շուշան Պետրոսյանը, Գրիշա Աղախանյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Նունե Եսայանը, Իդա Ջանիբեկյանը, Ֆորշը, Էռնա Յուզբաշյանը,Արաքսյա Մուշեղյանը, Անահիտ Մանուկյանը, Արմեն Գևորգյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Արթուր Իսպիրյանը, Գրիգոր Անտոնյանը, Իրինա Դանիելյանը, Գայանե Հովհաննիսյանը և ուրիշներ:

Թատրոնում կազմակերպվել և կյանքի են կոչվել մեծաթիվ երաժշտական նախագծեր, մրցույթ-փառատոններ և մրցանակաբաշխություններ, որոնցից են՝ «Ասուպ» ամենամյա մրցանակաբաշխությունը, «Տես» և «Հենց այնպես» հեռուստանախագծերը, «Այո» շոուները, «Կանաչ գոտի» և «Արցախի ձայներ» նախագծերը, «Ընծա» ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնը, «Իրական պատմություն», «Ուրախ նոտաներ» և այլ մյուզիքլներ, հեղինակային երեկոներ, մանկական երաժշտական ներկայացումներ: Այսպիսով, թատրոնը զբաղվել է ինչպես համերգային գործունեությամբ, այնպես էլ հայկական երաժշտաթատերական ժանրի զարգացմամբ, տաղանդավոր երիտասարդների բացահայտմամբ, երաժշտարվեստի ուսուցմամբ ու բեմական դաստիարակությամբ:

Թատրոնի արտիստական կազմը՝ գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ, համերգներով հանդես է եկել Հայաստանի և Արցախի բազմաթիվ մանկատներում, զորամասերում, սահմանամերձ գոտիներում, առաջնագծում, ինչպես նաև տարբեր պետական նշանակության տոնական միջոցառումների ժամանակ: Արտիստական կազմը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում և այլուր:

Մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ հենց այս թատրոնից են սկսել իրենց երաժշտական գործունեությունն ուղին. նրանցից են՝ Անդրեն, Վարդուհի Վարդանյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Լիանան, Հասմիկ Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Նանե պարախումբը, Էրիկ Կարապետյանը,Քրիստինե Պեպելյանը, Արման Աղաջանյանը, Արամ Ավագյանը, Արա Մարտիրոսյանը, Վարդան Բադալյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը, Հայկոն և այլոք: Իսկ որպես հաղորդավար այստեղ իրենց գործունեությունն են սկսել Ավետ Բարսեղյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Արթուր Բախտամյանը և ուրիշներ: Թատրոնի առավել երիտասարդ արտիստներից են Գրիգոր Կյոկչյանը, Ռուսլան Էլյազյանը, Անուշ Բադալյանը, Միլենա Մելիքյանը, Նարե Գրիգորյանը, Մարտա Կիրակոսյանը և այլոք:

Թատրոնը, նրա արտիստներն ու ղեկավարը բազմիցս մասնակցել են տարբեր մրցանակաբաշխությունների ու արժանացել հատուկ և բարձրագույն մրցանակների:

2019թվականին թատրոնի շենքում կատարվել են շինարարական աշխատանքներ, հիմնանորոգվել են համերգային դահլիճն ու ճեմասրահը: Նույն թվականի ապրիլ ամսին թատրոնի տնօրեն է նշանակվել հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:

 

 
Խանջյան փ. 13/1, Երևան
+374 10 56-67-90

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}