• 0

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականի կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ։ Թատրոնի ճանաչման և զարգացման գործում մեծ ներդրում ունեն արվեստագետներ Մայիս Կարագյոզյանը, Դավիթ Հակոբյանը, Գալյա Նովենցը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը, Միքայել Պողոսյանը, Աննա Էլբակյանը և ուրիշներ։

2003թվականին կառավարության որոշմամբ թատրոնին տրվեց պետական կարգավիճակ՝ վերանվանվելով այն Պետական Համազգային Թատրոն։ 2009-2017թվականներին թատրոնը տնօրինել է դերասան Վարդան Մկրտչյանը, ապա Վիգեն Չալդրանյանը: 2019թվականից այդ պաշտոնը զբաղեցնում է դերասան Արման Նավասարդյանը:

Թատրոնի բացումը տեղի է ունեցել 1991թվականին Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ։ Հայտնի են նաև «Լեռնային կակաչներ», «Շիկացած սիրեկանն անկողնում», «Տարտյուֆ», «Մենք», Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» և այլն։ Թատրոնում բեմադրվում են նաև մանկական ներկայացումներ։ Թատրոնում են գործել ՀՀ վաստակավոր արտիստ Մայիս Կարագյոզյանը, դերասաններ Գ. Սեդրակյանը, Հ. Վանյանը, Տ. Ներսիսյանը, նկարիչ Գ. Նալչաջյանը, կոմպոզիտոր՝ ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Մ. Վարդազարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Ղազարյանը, արտիստներ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Դ. Հակոբյանը, Ա. Մկրտչյանը, Աննա Էլբակյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ա. Գալստյանը, Զոհրակ Բեկ-Գասպարենցը և ուրիշներ։ Համազգային թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունեցել Սիրիայում, Իրանում և Լիբանանում։

 

 
Ամիրյան փ. 26, Երևան
+374 94 53-94-15

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}