• 0

Մոսկվա կինոթատրոն

Մոսկվա կինոթատրոնը բացվել է 1936թվականի դեկտեմբեր ամսին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ Պեպոյի ցուցադրությամբ: Կինոթատրոնի շենքը կառուցվել է Երևանի կենտրոնում 1935-1936 թվականներին ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Տիրան Երկանյանի նախագծով՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ Կառուցումից հետո շենքը բազմիցս վերակառուցվել է և այսօր էլ շարունակում է հյուրընկալել քաղաքի բնակիչներին ու հյուրերին: Շենքի ճակատային հատվածը զարդարված է հայտնի խորհրդային ֆիլմերի թեմատիկ խորաքանդակներով՝ «Սայաթ Նովա», «Չապաև», «Դավիթ Բեկ», «Պեպո»:

Կինոթատրոնն ունի չորս դահլիճ՝ «Կարմիր դահլիճ» (491 նստատեղ), «Կապույտ դահլիճ» (350 նստատեղ), VIP (35 նստատեղ), «Կարմիր» փոքր դահլիճ (49 նստատեղ) և ամառային դահլիճ։  «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվում են այնպիսի հանրահայտ կինոփառատոններ, ինչպիսիք են «Ոսկե ծիրանը» «Բրիտանական ֆիլմերի փառատոնը», «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը և այլն:

«Մոսկվա» կինոթատրոնի շենքի հարակից տարածքում գտնվում է Շառլ Ազնավուրի հրապարակը, որտեղ նաև գտնվում են «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցը, Հայաստանի նկարիչների միության շենքը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը և «Կենդանակերպի նշաններ» շատրվանը։

 

 
Աբովյան փ. 18, Երևան
+374 10 52-12-10

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}