• 0

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, որը նախկինում կրել է «Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ» անունը, կառուցվել է 1900-1916թվականներին՝ Վ. Սիմոնսոնի նախագծով։

Հետագայում շենքը մի քանի անգամ վերանորոգվել է. 1953, 1961, 1977 թվականներին ճարտարապետ Մ. Գրիգորյանի և Է. Սրապյանի ղեկավարությամբ: 1921 թվականին, համաձայն կառավարության որոշման, այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն:

2005 թվականին համերգասրահը պաշտոնապես անվանակոչվել է ի պատիվ հայ մեծանուն երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի: Համերգային սրահը նախատեսված է 300 հանդիսատեսի համար:

Շենքի առաջին հարկում տեղակայված է ճեմասրահը, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատակիցների առանձնասենյակները, երկրորդ հարկում՝ երկու մեծ ճեմասրահ, շքեղ դահլիճ՝ կահավորված անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահն հանդիսանում է մշակույթի՝ երևանյան խոշոր օջախներից մեկը: Այստեղ տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերով Հայաստան ժամանած արտիստների և խմբերի ելույթներ, փառատոններ, ինչպես նաև ասուլիսներ, հավաքներ, հանդիսավոր ժողովներ ու հոբելյանական երեկոներ։ Համերգասրահը գտնվում է Հանրապետության հրապարակի թանգարանների շենքում, մուտքը` Աբովյան փողոցից։

 

 
Աբովյան փ. 2, Երևան
+374 98 88-17-17

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}