«Բոհեմ» թատրոն
«Բոհեմ» թատրոնը հանդիսանում է երևանյան ամենաերիտասարդ թատրոններից մեկը: Այն հիմնադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ հայտնի դերասան Նարեկ Դուրյանի գլխավորությամբ։ «Բոհեմ» թատրոնի անվան հիմքում ընկած է 1989 թվականին Փարիզում Նարեկ Դուրյանի կողմից հիմադրված «Բոհեմ թատերախումբ» միությունը։ Թատրոնի պրոդյուսերը Քրիստինա Հովհաննիսյանն է։
Թատրոնի շենքը տեղակայված է Հայաստանի Գրողների միության շենքում՝ Բաղրամյան 3 հասցեում: Դահլիճը բաղկացած է երկու հիմնական մասերից՝ պարտերից (1-ին հարկ) և ամֆիթատրոնից (2-րդ հարկ)։ Այն նախատեսված է 320 հանդիսականի համար, հագեցած է գերժամանակակից լուսային և երաժշտական տեխնիկայով։
Թատրոնը ներկայանում է ոչ միայն նախկինում հին, այլև նոր բեմադրություններով։ Թատրոնի խաղացանկում ներկայացված են այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են «Մորաքույրը Փարիզից», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Սե լա վի», «Կոմա նոստրա», «Շեղշե լա ֆամ», «Օպերացիա Նեմեսիս» և այլն: