• 0

Երևանի մնջախաղի պետական թատրոն

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հիմնադրվել է 1969թվականին: Իսկ 1974թվականի մայիսին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատրոնի թատերախումբը ցուցադրել է իր առաջին ներկայացումը՝ ճանաչվելով արհեստավարժ կոլեկտիվ: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի աշխատողների տանը: Արդեն 1983թվականին այն ստացավ պետական կարգավիճակ: Թատրոնն անգնահատելի ներդրում ունի մնջախաղային թատերարվեստում: Այն կազմակերպել է մնջախաղի միջազգային «Նազենիկ» փառատոնը` անկախ Հայաստանի առաջին միջազգային թատերական փառատոնը: 2008 թվականին թատրոնի կողմից Ծաղկաձոր քաղաքում իրականացվել է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն, որն այդուհետ սկսել է կրել շարունակական բնույթ և անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010 թվականին նշված փառատոնը կոչվեց աշխարհահռչակ ու տաղանդավոր մնջախաղաց-ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Իսկ արդեն 2012թվականին հերթական փառատոնի ժամանակ ծաղկաձորյան կենտրոնական հրապարակում տեղադրվեց Լ. Ենգիբարյանի բրոնզաձույլ արձանը:

Մնջախաղի թատրոնը մեծ հաջողություններով և ճանաչումով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Ռումինիայում, ԱՄԷ-ում, Վրաստանում, Լիբանանում, Եգիպտոսում, Չինաստանում: 

 

 
Մոսկովյան փ. 3, Երևան
+374 77 50-50-06

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}