Հայաստանն աշխարհի վեց հնագույն երկրների ցանկում է․ Չինաստանի, Իրանի, Ճապոնիայի, Հունաստանի և Եգիպտոսի հետ միասին ունի հազարամյակների հարուստ պատմություն և մշակույթ։ Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում տեղակայված և 29800կմ քառ․ տարածք ունեցող պետությունն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և ունի գրեթե միատարր բնակչություն (98,6%-ը հայեր են)։ Պետական լեզուն հայերենն է, իսկ քաղաքամայր Երևանը 28 տարով հին է Հռոմից։ Այստեղ ամենաբարձր գագաթը Արագած լեռն է՝ 4090մ բարձրությամբ, ամենացածրը` Դեբեդ գետի կիրճը (400մ): Հեռախոսային կոդը՝ +374-ն է, ազգային արժույթը՝ հայկական դրամը (AMD)։
Տեսարժան վայրեր
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է՝ տեղակայված Հրազդան գետի երկու ափերին։ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է:
Տեսարժան վայրեր
Հայաստանի դրոշը կազմված է կարմիր, կապույտ և նարնջագույն գույներից՝ հավասարաչափ հորիզոնական շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը Հայաստանի անկախության համար, կապույտը՝ խաղաղ երկնքի ներքո հայ ժողովրդի ապրելու կամքը, նարնջագույնը՝ աշխատասիրությունը:
Տեսարժան վայրեր
Երևան քաղաքում տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով։ Իսկ միջմարզային տրանսպորտային ծառայություններն իրականացվում են միկրոավտոբուսներով և ավտոբուսներով։ Դեռևս տրանսպորտի միասնական քարտեր չկան։ Քաղաքային տրանսպորտի գինը 100 դրամ է։
Տեսարժան վայրեր
‹‹Երևան քարտը›› Երևանի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող տարբեր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո), ինչպես նաև 1 տարվա ընթացքում ստանալ մեծ զեղչեր մոտ 150 գործընկեր կազմակերպություններում:
Տեսարժան վայրեր
Հանրապետության հրապարակին կից՝ Աբովյան 2 հասցեում գտնվող գրասենյակում, Դուք կարող եք թողնել Ձեր ուղեբեռը՝ հանգիստ Ձեր օրը պլանավորելով Երևանում: Այս առաջարկը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր հյուրանոցից դուրս են գալիս թռիչքից ժամեր առաջ և ցանկանում են իրենց ժամանցը պլանավորել քաղաքում, այլ ոչ թե մի քանի ժամ սպասել օդանավակայանում կամ հակառակը, ժամանել են Երևան ավելի վաղ, քան հյուրանոց մուտքի ժամը:
Տեսարժան վայրեր
Հայաստանի Հանրապետությունում գործում են երկու միջազգային օդանավակայաններ՝ «Զվարթնոց» և «Շիրակ»: «Զվարթնոց» օդանավակայանը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնից 13 կմ հեռավորության վրա։ «Շիրակ» օդանավակայանը համանուն մարզում է՝ Գյումրի քաղաքում և գտնվում է Երևան քաղաքից 120 կմ հեռավորության վրա։