Բելլեվիլ հյուրատունն ունի հրաշալի տեղակայվածություն: Այն գտնվում է հայկական ստանդարտներով մեծ M4 մայրուղու վրա, որն անցնում է քաղաքի միջով և միացնում այն մի շարք տեսարժան վայրերի հետ: Եվ չնայած նշված մայրուղու վրա գտնվելուն՝ մի՛ մտածեք, որ բարձր աղմուկը կարող է խանգարել ձեր հանգստին:
Հյուրատունը տեղակայված է Իջևանի հին լքված մի հյուրանոցի և ավտոբուսի կայարանի մոտ: Այստեղից մոտ է Իջևանի կենտրոնը, ինչպես նաև Դենդրոպարկը:
Մեր հյուրատուն մտնելու համար անհրաժեշտ է բարձրանալ աստիճաններով ավտոբուսի կայարանից դեպի հին հյուրանոց: Երբ կհասնեք աստիճանների վերջին, անմիջապես թեքվե՛ք ձախ և կտեսնեք մուտքը:
Հյուրատունն ունի 3 սենյակ՝ 2 երկտեղ և 1 եռատեղ: Բոլոր սենյակներում կա հագուստի դարակ, գրասեղան, փոքր սառնարան, արդուկ, պատուհանից բացվող գեղեցիկ տեսարան, լոգարան:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 2 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: Մինչև 6 տարեկան երեխաների կեցությունն անվճար է: Լրացուցիչ մահճակալի վրա 7 տարեկանից բարձր անձանց կեցության արժեքը 6000դրամ է::