Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատան յուրօրինակ ու միայն Գյումրիին բնորոշ մթնոլորտն ու կահավորումը հիասքանչ վայր է և անկրկնելի հնարավորություն բարձրակարգ հանգիստ և տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար։ Սա նաև յուրահատուկ վայր է պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից արված անկրկնելի լուսանկարների շարք ունենալու համար:
Հյուրատունը բացվել է 2018թ.-ին՝ միանգամից դառնալով քաղաքի այցեքարտերից մեկը: Այն առանձնանում է իր յուրահատուկ, հյուրընկալ և հյուրասեր մթնոլորտով, որն ավելի հիշեցնում է գյումրվա ծնողական օջախ, քան լոկ գիշերակաց տրամադրող տարածք: Վկայությունն են բազմաթիվ հյուրերի արձագանքներն ու մեկնաբանությունները՝ արված ինչպես զբոսաշրջային կայքերում, այնպես էլ հյուրատանը պահվող մատյանում: Booking.com հարթակի կողմից «Հայ Ասպետ»-ն արդեն հասցրել է ստանալ որակի նշան և 9.3 գնահատական:
Հյուրատան 1870թ.-ի շինությունն ընդգրկված է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի ցանկում, գտնվում է քաղաքի Կենտրոնական հրապարակից ընդամենը քայլելով 3 րոպեի հեռավորության վրա: Այնտեղ կարելի է արագ և հեշտությամբ հասնել քաղաքի երկաթգծից և ավտոկայանից: Շենքի անմիջական հարևանությամբ են գտնվում Հ. Շիրազի եւ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանները, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի թանգարանը, հնագույն եկեղեցիները, Շիրակի առաջնորդարանը, կենտրոնական հրապարակը, Ռիժկովի ճեմափողոցն իր հմայքով և ժամանցի վայրերով, 1924թ.-ին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը, կենտրոնական զբոսայգին և այլ հետաքրքիր վայրեր: Մոտակայքում կան նաև տարբեր բարձրակարգ խանութներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, ստոմոտոլոգիական կենտրոններ: Փողոցը վերանորոգված է և լուսավորված:
Երկամյա հիմնանորոգումից հետո շինությունը պահպանել է իր 150ամյա դեմքը եւ հմայքը՝ միաժամանակ ստանալով բոլոր արդի հարմարությունները: Տունը հետաքրքիր է նաև իր պատմությամբ. այն քաղաքի հնագույն տներից է, ծառայել է որպես շտաբ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ինչի վկաներն են գտնված հրացանները: Տունը բաղկացած է երկու առանձին հարկաբաժնից` «Ասպետ» և «Բյուզանդական արքայադուստր»՝ իրենց ննջասենյակներով, սանհանգույցներով, հյուրասենյակ-խոհանոցով: Հյուրատունը կահավորված է վինտաժային կահույքով և համալրված է ժամանակակից բոլոր արդի սարքավորումներով` սառնարանով, միկրոալիքային վառարանով, արդուկով, վարսահարդարիչով: Տրամադրվում է մանկական օրորոց և մանկական սպիտակեղեն: Մեծահասակների սպիտակեղենն ասեղնագործ է:
Տարածքը դրսում ունի տեսահսկման համակարգ, ներսում առկա են հակահրդեհային և անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր հյուրի մուտքից անմիջապես առաջ ողջ տարածքն ախտահանվում է` անկախ կորոնավիրուսի առկայության պարագայից: Տրամադրվում են հիգիենայի պարագաներ, ինչպես նաև երեքական սրբիչ՝ յուրաքանչյուր հյուրի հաշվարկով, բաղնիքի խալաթներ և բաղնիքի հողաթափեր ըստ սեռի: Հյուրին ժամանելիս սպասում է թեթև հյուրասիրության սեղան: Կա նույնիսկ արհեստական ջրվեժ` ամռան տապը զովացնելու եւ մեդիտացիայի համար: Ամեն համարում և ընդհանուր սենյակում կան հեռուստացույցներ, անվճար WiFi: Հյուրատունը միաժամանակ կարող է ընդունել մինչև 7 հյուր:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: