գ. Հաղարծին, 1-ին փողոց, տուն 16
2
1
108 m2
Տավուշի մարզ, ՀՀ
Հյուրատունը գտնվում է Հաղարծին գյուղում, Դիլիջանից ընդամենը 12կմ հեռավորության վրա: Այստեղ Դուք իսկապես կարող եք վայելել Ձեր ընտանեկան հանգիստը՝ լիովին կտրվելով քաղաքի աղմուկից: Հյուրատունն ապահովված է առօրյայում անհրաժեշտ բոլոր հարմարություններով, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, էլեկտրական թեյնիկ:
Հյուրատունն ունի 2 ննջարան, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված է մեկ երկտեղանոց մահճակալ, 1 հյուրասենյակ, 1 սանհանգույց և խոհանոց:
Մենք տրամադրում ենք անկողնային պարագաներ և սրբիչներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ: Տան բակում տեղադրված է նաև մանկական լողավազան, առկա է ավտոկայանատեղի:
Ցանկության դեպքում կազմակերպում ենք արշավներ դեպի մոտակա սարերը՝ ոտքով, ձիերով կամ հատուկ մեքենաներով:
Ամրագրե՛ք հյուրատունը Բիդ Ֆոր Թրիփ հարթակում և ստացե՛ք բացօթյա տաղավարներից ԱՆՎՃԱՐ օգտվելու բացառիկ հնարավորություն:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Տներ
Խոհանոց
Wi-Fi ինտերնետ
Լվացքի մեքենա
Ընդհանուր սանհանգույց
Ավտոկայանատեղ
Խորովածի պարագաներ
Children's pool
Հեռուստացույց
Սառնարան
Ծխել սենյակում
Կանխիկ
Սանիտարական նորմերի պահպանում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
6 Առավելագույն հյուրերի քանակ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա