գ. Ձորագետ 2035, 1-ին փողոց, կառույց 127
70
Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դեբեդ գետի ափին` Կովկասյան լեռների անտառաշատ ու ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հինավուրց կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելու Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը: Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը: Առաջարկում ենք կազմակերպել գործնական հանդիպումները մեր կողմից տրամադրվող խորհրդակցությունների դահլիճում, որը նախատեսված է 12-70 հոգու համար։
Խորհրդակցությունների դահլիճի վարձակալություն դեպքում կունենաք՝
Մեզ մոտ կարող եք նաև կազմակերպել Ձեր հարմարավետ գիշերակացը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Առկա է սահմանափակ քանակությամբ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա