• 0

Չամիչ հյուրատուն

գ. Դեբետ, 1-ին փողոց, տուն 19

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

Բնություն և վայելք

Դեբետը Լոռու չքնաղ գրկում բազմած կոկիկ գյուղերից մեկն է: Հենց այստեղ՝ Դեբետում` Փամբակ գետի աջ ափին, Չամիչ հյուրատունն է: Չամիչում առավոտները խաղաղ են, սարերն էլ անտառների հետ խոսում են լուռ, անշտապ, իսկ հյուրերն էլ ներկա են լինում նրանց զրույցին: Ընդարձակ բակում կարելի է երկար հանգստանալ քաղաքի թոհուբոհից, կտրվել աշխատանքային լարված օրերից և ըմբոշխնել հայրենի եզերքը: Չամիչը հրաշալի վայր է ընտանիքների համար․երեխաներն իրենց ժամանակը կարող են անցկացնել բացօթյա խաղահրապարակում, որտեղ տեղադրված են ավազարկղեր, լողավազան, ճոճանակներ:

Երկհարկանի մեր հյուրատուն համեցեք ընտանիքով, ընկերներով, կոլեկտիվներով, թիմերով աշխատելու և նույնիսկ միայնակ՝ վայելելու լռությունն ու խորհելու։ Ունենք 4 ննջարան՝ ամեն հարկում երկուսը, 3 սանհանգույց, 2 լոգարան։ Չամիչի մաքուր, կոկիկ ու նորաձեւ սենյակները կահավորված և համալրված են անհրաժեշտ պարագաներով: Ընդհանուր առմամբ, Չամիչը գիշերակացի համար կարող է հյուրընկալել 11 անձ։

Օրվա ընթացքում հանգստացեք հյուրասենյակում կամ հարմարավետ պատշգամբում, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Լոռվա բնաշխարհ:

Սնունդ և խոհանոց

Չամիչ հյուրատանը հյուրերին առաջարկում են համեղ և պարզ սնունդ։ Գրեթե ողջ սննդամթերքը գնվում է Դեբետից ու հարակից գյուղերից, կանաչիներն ու սունկը հավաքվում անտառներից, իսկ խոհանոցում աշխատում են դեբետցի խոհարարները։ Չամիչում հյուրերն ամռանը ճաշում են մեծ պատշգամբում կամ այգում, ձմռանը՝ լայն պատուհաններով հյուրասենյակում, ուր բուխարին է ջերմացնում։

Չամիչի ճաշացանկում կան Լոռվան բնորոշ ազգային ուտեստներ, համեղ կերակրատեսակներ, թարմ բանջարեղեն, գյուղի անարատ կաթնամթերք։ Լոռվա ավանդական ճաշացանկից կարող եք համտեսել զիմմել, կոնչոլ, բիշի, եղուճիլ, որոնք գուցե դեռ չեք փորձել, իսկ թե ցանկանաք Ձեր անմիջական մասնակցությունն ունենալ, մեր խոհարարի հետ հնարավոր է թխել հացի կամ գաթայի տարբեր տեսակներ, պատրաստել հայկական տոլմա և մի շարք այլ ազգային ուտելիքներ:

Հատուկ տուրեր և արշավներ

Լոռվա մարզում բազմաթիվ գեղատեսիլ ու յուրօրինակ վայրեր կան։ Մարդիկ այցելում են Դսեղ, իսկ այդ այցելությունների համար Չամիչում գիշերելն ավելի քան հարմար է։ Դսեղը Չամիչից ընդամենը 8 կմ է հեռու, Հաղպատը՝ մոտ 25 կմ, իսկ Սանահինը՝ 20կմ։ Այս ճամփորդությունները կազմակերպվում են նաև Չամիչ հյուրատան կողմից անվտանգ ու հարմարավետ մեքենաներով։

Չամիչում հյուրընկալվելիս՝ կարող եք բացահայտել նաև հենց Դեբետ գյուղը․ Դեբետի սարերում ծվարած գեղատեսիլ ջրվեժները, գնալ թռչունների դիտման՝ սարերում, մասնակցել անմոռանալի սնկահավաքի, ուրցի հավաքի ու մասրահավաքի, ձուկ բռնել փոքրիկ վտակներում։

Տատիկի հին փուռը

Չամիչ հյուրատանը պահպանվել է Լոռվա մարզում ավանդաբար օգտագործվող հացի փուռը։ Փռում թխվում է անմահական հաց, գաթա և այլ ախորժաբեր թխուկներ։ Ըստ Ձեր պատվերի՝ առնվազն 7 անձի համար Չամիչում կազմակերպվում են հացաթխման արարողություններ փռում, որին կարող են մասնակցել հյուրերը՝ խմորի հունցից մինչև թխված հացի դուրս բերումը։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում


Հասանելի սենյակներ

{{Math.round(100 - ((i*room.discount)*100)/(i*room.price))}}%

{{room.title}}

  • close
  • close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
{{type.price_html}}
{{total_rooms}}
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
{{total_price_html}}
{{paid_adults_bed}}
{{paid_children_bed}}
Ընդհանուր արժեքը: {{total_price_html}}
Վճարել հիմա {{pay_now_price_html}}
Ձեր ընտրած ամսաթվերով սենյակներն արդեն զբաղված են: Խնդրում ենք ընտրել այլ ամսաթվեր կամ փոփոխել որոնման չափորոշիչները:

Հարմարությունները

Ինտերնետ – Wifi
Լողավազան
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Խաղահրապարակ
Այգի
Ընդհանուր սանհանգույց
Մանկական ճոճանակ
Խաղերի կազմակերպում
Ծալովի մահճակալ
Ջեռուցման համակարգ

Ծառայությունները

Ռեստորան
Տրանսպորտային ծառայություններ
Օրորոցի անվճար տրամադրում

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց

Ինչ է ներառված

Նախաճաշ
Շշալցված ջուր

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Դրսից բերված սնունդ և խմիչք

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ
Վճարային քարտի միջոցով

Covid-19 անվտանգության կանոններ

Սանիտարական նորմերի պահպանում Սանիտարական նորմերի պահպանում
Ախտահանում Ախտահանում
Դիմակների տրամադրում Դիմակների տրամադրում
Ախտահանիչ նյութերի տրամադրում Ախտահանիչ նյութերի տրամադրում
Հեռահար ջերմաչափում Հեռահար ջերմաչափում

Գիշերակացի ձեվ

Guesthouses

Կանոններ

Մուտք
12:00
Ելք
11:00

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ 

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:

Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտային վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Ծառայության գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելիս կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:

Երեխաների համար

Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում:

Ինչ կարելի է տեսնել մոտակայքում

Թանգարաններ
Թումանյանի տունտ թանգարան (7km)
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում է մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը:
Եկեղեցիներ կամ վանքեր
Սբ․ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցի (8km)
Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց (Մարցաջուր) գետի ձախակողմյան ձորալանջի հարթակի վրա: Միջնադարյան (X-XIII դդ.) վանական համալիր է: Համալիրի հիմնական հուշարձանախումբ ըբաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից և գավթից, որից հարավ գտնվում են համալիրի մյուս կառույցները` Ս. Հարություն մատուռը («Ագռավիտապան»), Մամիկոնյանների տոհմական գերեզմանատունը, ձիթհանը: Ձորում գտնվում է վանքապատկան կամուրջը:
Քոբայր վանական համալիր (13km)
Քոբայր վանական համալիրը գտնվում է Դեբեդի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Թեք և անսովոր տեղանքի շնորհիվ (ինչպես՝ Հոռոմայրում, Բարձրաքաշում և այլն) վանական համալիրը ձեռք է բերել անառիկ դիրք: Սրբավայրի կառույցներն ունեն իրենց ճարտարապետական ուրույն ոճը` հարմարեցված բնական բարդ տեղանքին: Դեռ վաղ ժամանակներից բարձրադիր և անառիկ վայրերը ընտրվել են որպես սրբատեղիներ, ինչպես նաևկառուցվել են պաշտպանական դիտակետ-ամրոցատեղիներ:
Աղբյուրներ

Տեղայնություն

գ. Դեբետ, 1-ին փողոց, տուն 19

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Nelly admin Վավերացված է

Գործընկեր Dec 2023-ից

Նամակագրություն

Հարմարությունները

Ինտերնետ – Wifi
Լողավազան
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Խաղահրապարակ
Այգի
Ընդհանուր սանհանգույց
Մանկական ճոճանակ
Խաղերի կազմակերպում
Ծալովի մահճակալ
Ջեռուցման համակարգ

Ծառայությունները

Ռեստորան
Տրանսպորտային ծառայություններ
Օրորոցի անվճար տրամադրում

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց

Ինչ է ներառված

Նախաճաշ
Շշալցված ջուր

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Դրսից բերված սնունդ և խմիչք

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ
Վճարային քարտի միջոցով

Covid-19 անվտանգության կանոններ

Սանիտարական նորմերի պահպանում Սանիտարական նորմերի պահպանում
Ախտահանում Ախտահանում
Դիմակների տրամադրում Դիմակների տրամադրում
Ախտահանիչ նյութերի տրամադրում Ախտահանիչ նյութերի տրամադրում
Հեռահար ջերմաչափում Հեռահար ջերմաչափում

Գիշերակացի ձեվ

Guesthouses
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}