Սանահինում հյուրանոց կամ հյուրատուն չլինելու հարցը զբոսաշրջության ոլորտում դժգոհությունների առաջացման պատճառ է եղել շատ տարիներ: Վերջին տարիներին բացվել են երկու հյուրատներ, իսկ KarNel Hotel-ը առաջին հյուրանոցն է, որ կարող է այդքան մեծ ծավալով հյուրեր ընդունել, Սանահինի վանական համալիրից այդքան մոտ է, իսկ մեկ անգամ այցելելով և վայելելով ջերմ ընտանեկան մթնոլորտը ՝հյուրը նորից ու նորից է ուզում հյուրընկալվել այստեղ: Այսպես ասած՝ Հյուրանոց՝ ընտանեկան միջավայրով:
Սանահին գալով՝ զբոսաշրջիկներն ուզում են հենց Սանահինում էլ կազմակերպել իրենց գիշերակացը և հյուրանոց ունենալու գաղափարը մեզ մոտ եղել է շատ տարիներ առաջ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է իրապես հասկանալ հայկական մշակույթի տոհմիկ հնությունը, գեղեցկությունը անպայմանորեն պետք է այցելի Սանահին:
Ամեն մի գիտակ հայ պետք է գա Սանահին, այն վանքը որտեղ իրենց գիտական կյանքի որոշակի մասն են անցկացրել Գրիգոր Մագիստրոսը՝ հիմնելով դպրատունը, տալով հայկական դպրոցի առաջին դասական օրինակը, Սայաթ-Նովան, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը: Այցելի այն գյուղը, որտեղ ծնվել և մեծացել են Միկոյան եղբայրները, այցելի նրանց տուն-թանգարանը: Հյուրանոցը գտնվում է Սանահին գյուղում՝Սանահինի վանական համալիրից ընդամենը 100 մետր հեռվորության վրա: Նշենք, որ Հաղպատի վանքի հետ միասին Սանահինի վանքը ևս հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Հյուրանոցը կազմակերպում է նաև արշավներ դեպի Սուրբ Սարգիս և Սուրբ Կարապետ մատուռները, պատմական Միլ-աղբյուրը: Իսկ այն հաճախորդները, ովքեր հյուրանոցում կլինեն 3 օր և ավելի, արշավները կլինեն անվճար: Հյուրանոցում կանցկացվեն նաև օղու թորման, կաթնամթերքի պատրաստման վարպետաց դասեր, Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոներին նաև կցուցադրվի Զատկական ավանդական փլավի պատրաստման գործընթացը: Հյուրանոցն իրականցնում է ձիարշավներ (նախապես պայմանավորվելու դեպքում):
Հյուրանոցն ունի բակ,որտեղ կան նստելու և իրենց հանգիստն ապահովելու նաև դրսում կազմակերպելու հարմարանքներ: Հյուրանոցն ունի համեղ խոհանոց և ցանկության դեպքում կարող եք նախաճաշել, ճաշել և ընթրել մեզ մոտ: Նախաճաշը կոնտինենտալ է: Հյուրանոցի 4 սենյակներ ունեն պատշգամբներ, որտեղից անմիջապես երևում է Սանահինի վանական համալիրը իր գեղեցկությամբ: Յուրաքանչյուր սենյակ ունի իր առանձին սանհագույցը՝անհրաժեշտ բոլոր կոսմետիկ և այլ միջոցներով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: