Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
Մ. Խորենացի 50/4
Շալե Գյումրին պատմամշակութային հարուստ ավանդույթներով առանձնահատուկ շինարարական մոտեցմամբ է կառուցված: Տեղը ևս պատահական չի ընտրված․ քաղաքի հին և նոր, երկրաշարժից հետո կառուցված թաղամասերի մեջտեղում, երբեմնի աղբավայրում՝ կարծես միավորելով հինն ու նորը: Մի քանի տարի շարունակ հսկա աղբակույտերը մաքրելուց հետո, այն կանաչապատվել և վերածվել է մի իսկական օազիսի: 1988-ի երկրաշարժի հետևանքով ավերակներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված համալիրը կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրիիի կարևորագույն այցեքարտերից մեկը: Շալեն ամբողջությամբ կահավորված է Գյումրիի (Ալեքսանդրապոլի) հին վարպետ արհեստավորների ձեռքով պատրաստած գույքով: Համալիրում է գտնվում հին լուսանկարների ամենամեծ հավաքածուներից մեկը, որոնցից տասնյակ հազվագյուտ լուսանկարներ տեղ են զբաղեցնում համալիրի սրահի և գրադարանի պատերին: Համալիրի փայտաշեն, հարմարավետ և յուրահատուկ կահավորված հյուրասենյակներում սիրով են հյուրընկալվում տարբեր երկրներից ժամանած հյուրերը, ճաշկերույթի և հանդիսությունների սրահում տասնյակ երաժիշտ կատարողներ նկարահանել են իրենց հոլովակները: Ունի նաև խաղահրապարակ, տեղի արհեստավորների կողմից պատրաստած իրերի վաճառասրահ: Շալե Գյումրիի հարևանությամբ է գտնվում նույնանուն ագարակը, ուր հարմարավետ պայմաններում իրար կողք կողքի ապրում են վանա կատուների ընտանիքները, հայկական գամփռ հովաշները, կովերը, ոչխարներն ու հավերը:
Շալե Գյումրիի կողմից առաջարկվող սուրճի ընդմիջումը ներառում է․
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Խորհրդակցությունների սրահ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Առկա է սահմանափակ քանակությամբ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա