Դիլիջան - Վանաձոր մայրուղու 24-րդ կիլոմետր
50
Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է՝ Թեժ լեռը։ Լեռան անձեռակերտ գեղեցկությանը լրացնում է լանջին կառուցված համանուն հանգստյան տունը։ Շրջապատված փարթամ անտառներով և բուսական աշխարհով՝ «Թեժ լեռ»-ը ջերմորեն ընդունում է բոլորին: Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումներով ձևավորված հանգստյան տան բազմատեսակ ծառայությունները հնարավորություն են ընձեռնում կերտել անկրկնելի ժամանակ։ Մեզ մոտ դուք կարող եք վայելել խաղաղ հանգիստ անմիջապես բնության գրկում, համտեսել հայկական և արտասահմանյան խոհանոցի համեղ և առողջ ուտեստները։ Տարվա յուրաքանչյուր եղանակ այստեղ արտահայտվում է իր յուրահատկությամբ․ ուշ գարնանը կանաչախիտ սոճիների անտառն իր գիրկն է հրավիրում՝ հանգստի հետ մեկտեղելու առողջարար փոշոտումը։ Հանգստյան տան բարենպաստ դիրքի շնորհիվ՝ մեր հյուրերը կարող են այցելել Լոռվա և Տավուշի մարզերի պատմական հուշակոթողները։ Ընդամենը մի քանի կմ հեռավորություն անցնելով դուք կբացահայտեք շատ ավելին, քան պարզապես տեսարժան վայրեր։
Կոնֆերանս սրահի վարձակալություն դեպքում կունենաք՝
Մեզ մոտ կարող եք նաև կազմակերպել Ձեր հարմարավետ գիշերակացը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Առկա է սահմանափակ քանակությամբ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա