Հանգստյան գոտու ստեղծման գաղափարը
Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։ Մարդկանց մեծամասնությունը խաղաղվում է բնության մեջ, բայց այսօր բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում բնության հետ։
Անտառային միջավայրում հիմնելով «Կանաչ տուն» հանգստյան գոտին՝ մենք նպատակ ունեինք ձևավորելու այնպիսի հանգստի մշակույթ, որը մարդկանց կսովորեցներ հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն։ Նաև փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ և մշակույթը չեն հակադրվի բնությանը, այլ կզուգակցվեն միմյանց հետ։
Գիտակցելով մարդու, մշակույթի, բնության համար աճող տեխնոլոգիական վտանգները, ինչպես նաև՝ մշակույթի և բնության զուգակցման ցանկությունը, ես ընտանիքիս հետ ստեղծեցի հանգստյան գոտի՝ «Կանաչ տուն» ապրանքանիշով (Green house), որում «Կանաչը» խորհրդանշում է բնությունը, նոր կյանքի հույսը, «Տունը» խորհրդանշում է ընտանիքը, ընտանեկան ջերմությունը և հյուրընկալությունը, իսկ հանգստյան գոտու կարգախոսն է «Զգա՛ քեզ բնության մասնիկը»:
Հանգստյան գոտու գտնվելու վայրը
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։ Մոտակայքում են գտնվում զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Յելլ Էքսթրիմ Պարկ և «Լաստիվեր անապատ» զբոսաշրջային կենտրոնները, իսկ 30 կմ հեռավորության վրա գտնվում է 13-րդ դարի մշակութային կոթող «Մակարավանք» վանական համալիրը։
Հանգստյան գոտին Երևան քաղաքից գտնվում է 142 կմ, իսկ մարզկենտրոն Իջևանից 12 կմ հեռավորության վրա, որտեղ կարելի է հասնել Երևան-Իջևան M4 ավտոճանապարհով, իսկ Իջևան քաղաքից՝ դեպի հյուսիս-արևմուտք Ենոքավան համայնք տանող ասֆալտապատ ավտոճանապարհով։ Ենոքավան համայնքից հանգստյան գոտի կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ բոլոր տեսակի ավտոմեքենաներով, համայնքի կենտրոնական մասից հյուսիս-արևելյան ուղղությամբ հողածածկ ավտոճանապարհով 1,3 կմ անցնելուց հետո։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 2,5 ժամ հեռավորության վրա գտնվող «Կանաչ տունը» իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ընտանեկան ջերմ մթնոլորտն ու էկոլոգիական միջավայրը:
Կանաչ տունն առաջակում է գիշերակաց քոթեջներում կամ էկո տնակում: Նորաոճ, լոֆթ կահույքով կահավորված փայտե երեք քոթեջներից բացվում է բնության գեղեցիկ տեսարան, իսկ գիշերը խարույկի շուրջ մեր հյուրերը զմայլվում են հեռվում երևացող Իջևան համայնքի տեսարանով։ Դե իսկ տարածաշրջանում նմանը չունեցող թափանցիկ տանիքով փայտե էկո տնակը հանգստյան գոտու յուրահատուկ այցեքարտն է զբոսաշրջիկների, հատկապես՝ սիրահար զույգերի և ընկերների համար, ովքեր ցանկանում են միասին վայելել գիշերը աստղազարդ երկնքի տակ։
Ուշադրություն: Քոթեջներում և Էկո տնակում գիշերակացի արժեքները տարբերվում են ըստ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի:
Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 4 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա կամ անվճար կտրամադրվի մանկական մահճակալ: Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է: Լրացուցիչ մահճակալի վրա 5 տարեկանից բարձր անձանց կեցության արժեքը 6000դրամ է՝ ներառյալ նախաճաշը: