• 0

Հարավից հյուսիս՝ 6-օրյա տուր փաթեթ Հայաստանում

Հայաստան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

6 Օր

էքսկուրսիայի տեսակ

Փաթեթներ

Խմբի քանակ

18 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

Հայաստանը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Ձմռանը այն սպիտակ է՝ ինչպես հեքիաթում, գարնանը կանաչ է և ֆիլմերից դրախտ է հիշեցնում, ամռանը տաք է ու հաճելի, իսկ աշնանը խայտաբղետ է՝ տերևների հազարավոր խայտաբղետ երանգներով։ Հայաստանի յուրաքանչյուր հատված տարբերվում է մյուսներից և միևնույն ժամանակ շատ նման է։ Հայաստանը հայտնի է իր լեռներով, ջրվեժներով և ճարտարապետությամբ։ Այս եզակի տուր փաթեթը ճանապարհորդներին հնարավորություն կտա բացահայտելու երկրի ամենահայտնի և Հայաստանի լեռների թաքնված գեղեցկությունները: Այս տուր փաթեթի ամրագրումը Հայաստանի պատմությունը դարերի ընթացքում հասկանալու բանալին է: Այստեղ կծանոթանանք կրոնի, մշակույթի, տոների, ազգային ուտեստների ու ավանդույթների պատմությանը։ Հսկայական պատմություն ունեցող Հայաստանը ձեզ ցույց տալու շատ բան ունի, և այս ամենը ընդամենը 6 օրում։

Ներառված տեսարժան վայրերը.

Շրջագայության ծրագիրն ըստ օրերի.

Ժամանում Երևան, հանդիպում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց (ըստ հարցման)

Օր 1՝ Գառնի տաճար, Քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Քաղաքային տուր Երևանում, գիշերակաց Երևանում

Օր 2՝ Խոր Վիրապի վանք, Արենի-1 քարանձավ, Արենի գինեգործարան, Նորավանք, Շաքիի ջրվեժ, գիշերակաց Գորիսում

Օր 3՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ, Տաթևի վանք, Ջերմուկի ջրվեժ, Ջերմուկի հանքային ջրերի պատկերասրահ, գիշերակաց Ջերմուկում

Օր 4՝ Սելիմի լեռնանցք, Նորատուսի գերեզմանատուն, Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին վանք, Պարզ լիճ, Եղնիկների ֆերմա, գիշերակաց Դիլիջանում

Օր 5՝ Հին Դիլիջան համալիր, Վանաձոր քաղաք, Հաղպատի վանք, Սանահինի վանք, «Մենձ Էր» քարայր, գիշերակաց Գյումրիում

Օր 6՝ Քաղաքային շրջայց Գյումրիում, Սև բերդ, Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք, Երևան

Տեղափոխում օդանավակայան (ըստ հարցման)։

Ամրագրե՛ք հյուրանոցներ և հյուրատներ Երևանում «Գիշերակաց» բաժնում ամենամատչելի գնով:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 - 31.12

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար


Ներառումներ

Երկկողմանի տրանսֆեր Զվարթնոց միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ (եթե ընտրված է)

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Մուտքի տոմսեր

Շշալցված ջուր

Ճաշ և ընթրիք (եթե ընտրված է)

Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով

Ինտերնետ հասանելիությամբ հեռախոսի քարտ՝ որպես նվեր

Բոլոր հարկերը

Բոլոր մուտքավճարները

Գիշերակաց (եթե ընտրված է)

Ավիատոմսեր

Առողջության ապահովագրություն

Պարզ լճի զիփ-լայնի տոմս

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  2. Տուր փաթեթի օրերի ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  3. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  4. Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  5. Հյուրանոցներով տարբերակի ընտրության դեպքում հյուրանոցներն ընտրվում են 3* կամ համարժեք հյուրանոցներ:
  6. Կեցության նշված արժեքը մեկ անձի համար է երկտեղանոց համարում։ Հյուրանոցներում մեկտեղանոց սենյակներում մնալու դեպքում գնին պետք է գումարվի հավելյալ 50000 դրամ։
Օր 1. Գառնի – Քարերի սիմֆոնիա – Գեղարդ – շրջայց Երևանի տեսարժան վայրերով

Տևողությունը/հեռավորությունը՝ 8-9 ժամ/90 կմ

10:00 - 10:30 Տեղափոխում Երևանից Չարենցի կամար։

10:30-11:00 Չարենցի կամար

Կամարի տեղը պատահական չի ընտրվել, այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան հիասքանչ տեսարանը: Կամարի վրա փորագրված խոսքերը պատկանում են հայ ականավոր բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին, ով փառաբանել է այս հսկայական սուրբ լեռը։ Այդ իսկ պատճառով այս կառույցը կոչվում է «Չարենցի կամար»։

11:00 – 11:30 Տեղափոխում Չարենցի կամարից Գառնու տաճար

11:30 - 12:30 Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ III թագավորի կողմից։ Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսորովդուխտի ամառային նստավայրը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միհրին՝ արևի աստծուն։ Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

12:30 – 13:00 Քարերի սիմֆոնիա

«Եթե չեք տեսել Քարերի սիմֆոնիան, ապա Հայաստանում չեք եղել». Բնության այս հուշարձանը ապշեցուցիչ է և տպավորիչ: Տեղանքում կիրճ է, որի ժայռերը բաղկացած են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։

13:30 - 15:00 Ազատ ժամանակ

Այստեղ կարող եք ճաշել տեղի ամենակոլորիտային ռեստորաններից մեկում։ Ըստ հարցման ճաշը կարող է կազմակերպվել մեր կողմից։

15:30 – 16:30 Գեղարդի վանքը Հայաստանի խոշորագույն միջնադարյան ճարտարապետական կառույցներից է, որը հիմնադրվել է մ.թ․ ա․ 4-րդ դարում։ Գեղարդը կոչվում է նաև «քարանձավային վանք»։ Վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

16:30-17:30 Տեղափոխում Գառնիից Երևան

19:00-21:00 Քաղաքային շրջայց Երևանում

Երևանի տեսարժան վայրերով շրջայցը իդեալական միջոց է՝ ծանոթանալու աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմությանն ու մշակույթին: Շրջայցը կսկսենք «Jan Armenia Tours and Travel» ընկերության գրասենյակից և կավարտենք երգող շատրվանների մոտ՝ բացահայտելով քաղաքի լավագույն տեսարժան վայրերը։

 

*Նշված է մոտավոր ժամաբաշխում

Օր 2. Խոր Վիրապ – Արենի քարանձավ և գինեգործարան – Նորավանք – Շաքիի ջրվեժ

Տևողությունը/հեռավորությունը՝ 10 ժամ/275 կմ

09:00 – 10:00 Տեղափոխում Երևանից Խոր Վիրապ

10:00 – 11:00 Խոր Վիրապ վանական համալիր

Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թվականին, հայերենից թարգմանաբար նշանակում է «խորը փոս»։ Խոր Վիրապը Հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է՝ ուխտատեղի։ Այս վանքի ամենահետաքրքիր փաստն այն է, որ այն կառուցվել է թագավորական բանտի տեղում, որտեղ նախկինում 13 տարի բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը՝ հայոց թագավորի օրոք Հայ առաքելական եկեղեցու հովանավորն ու առաջին պաշտոնական առաջնորդը։ Վանքի տարածքից բացվում է անսովոր տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը։

11:00 – 12:30 Տեղափոխում Խոր Վիրապից Արենի գինեգործարան

12:30 – 13:00 Էքսկուրսիա և գինու հյուրասիրություն Արենի գինեգործարանում (գինու 3 տեսակ՝ վարդագույն, սպիտակ և կարմիր)

Արենին գինեգործության ծննդավայրն է։ Խաղողագործությունը Հայաստանում սկիզբ է առել մեր դարաշրջանից շատ առաջ։ Հայաստանն ունի բազմաթիվ վայրի խաղողի այգիներ և մեծ քանակությամբ տեղական խաղողի տեսակներ։ 

13:00 – 14:30 Ազատ ժամանակ 

Այստեղ դուք կարող եք ճաշել հարմարավետ ռեստորաններից մեկում: Ցանկության դեպքում մենք կարող ենք նախօրոք լանչ կազմակերպել:

14:30 – 14:40 Տեղափոխում Արենի գինու գործարանից Արենի-1 քարանձավ

14:40 – 15:10 Արենի-1 քարանձավ

Արենի-1 քարանձավն աշխարհի ամենահին քարանձավներից է, որտեղ հայտնաբերվել են աշխարհի առաջին կոշիկը և առաջին գինեգործարանը։

15:10 – 15:40 Տեղափոխում Արենի-1 քարանձավից Նորավանք վանական համալիր

15:40 – 16:30 Նորավանք վանական համալիր

Նորավանք վանական համալիրը գտնվում է ոլորապտույտ կիրճի եզրին գտնվող հրաշագեղ կարմիր ժայռերի մեջ։ Այն հիմնադրվել է 12-րդ դարում՝ հնագույն շինությունների տեղում։ Այս վանական համալիրը հայ միջնադարյան ճարտարապետության վեհ հուշարձաններից է։

16:30 – 18:00 Տեղափոխում Նորավանքից Շաքիի ջրվեժ

18:00 – 18:40 Շաքիի ջրվեժ

Շեքիի ջրվեժը գտնվում է Սիսիան քաղաքից 6 կմ հեռավորության վրա։ Այն գեղեցիկ ջրվեժ է՝ շրջապատված հիասքանչ բնությամբ։

18:40 – 20:30 Տեղափոխում Երևանից Գորիս

Ազատ ժամանակ և գիշերակաց Գորիսում

 

*Նշված է մոտավոր ժամաբաշխում

Օր 3․ Խնձորեսկ – Տաթևի վանք – Ջերմուկի ջրվեժ – Ջերմուկի հանքային ջրերի պատկերասրահ

Տևողությունը/հեռավորությունը՝ 10 ժամ/170 կմ

09:00 – 09:30
Տեղափոխում Գորիսից Խնձորեսկի ճոճվող կամուրջ

09:30 – 10:30 Խնձորեսկի ճոճվող կամուրջ

Խնձորեսկի ճոճվող կամուրջը 160 մ երկարությամբ կամուրջ է Սյունիքի մարզում։ Այն շրջապատված է մշտադալար բնությամբ։

10:30 – 11:30 Տեղափոխում Խնձորեսկից Տաթևի վանք

11:30 – 13:00 Տաթևի վանական համալիր

Տաթևի վանքը Հայաստանի ամենահետաքրքիր վանական համալիրներից է։ Այստեղ կարող եք հասնել թե՛ ճոպանուղով, թե՛ մեքենայով։ Տաթևի վանքը կառուցվել է 9-րդ դարում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 895 թվականին Հովհաննես եպիսկոպոսի կողմից։ Շինարարությանն աջակցել են Սյունյաց իշխանները։

13:00 – 14:30 Ազատ ժամանակ

Այստեղ դուք կարող եք ճաշել հարմարավետ ռեստորաններից մեկում: Ըստ հարցման մենք կարող ենք ճաշը կազմակերպել Ձեզ համար:

14:30 – 16:30 Տեղափոխում Տաթևից Ջերմուկի ջրվեժ

16:30 – 18:00 Ջերմուկի ջրվեժ և հանքային ջրերի պատկերասրահ

Ջերմուկը գտնվում է Վայոց ձորի լեռներում։ Քաղաքը շրջապատված է խիտ, գեղեցիկ անտառներով և հայտնի է իր տաք աղբյուրներով և հանքային ջրերով։ Քիչ այն կողմ կարող եք տեսնել գեղեցիկ ջրվեժ և վայելել բնությունը։

18:00 Ազատ ժամանակ և գիշերակաց Ջերմուկում 

*Նշված է մոտավոր ժամաբաշխում 

Օր 4․ Նորատուսի խաչքարեր – Սևանա լիճ – Հաղարծին – Պարզ լիճ – Եղնիկների ֆերմա

Տևողությունը/հեռավորությունը՝ 8 ժամ / 250 կմ

09:00 – 10:30 Տեղափոխում Ջերմուկից Նորատուս

10:30 – 11:00 Նորատուսի խաչքարեր

Նորատուսի գերեզմանատունը միջնադարյան գերեզմանոց է՝ հնագույն խաչքարերով, գտնվում է Նորատուս գյուղում։ Այս գերեզմանոցում են գտնվում Հայաստանի ամենամեծ թվով խաչքարերը։

11:00 – 11:30 Տեղափոխում Նորատուսից Սևանավանք

11:30 – 13:00 Սևանա լիճ և Սևանավանք

Սևանա լիճը Հայաստանի ամենամեծ ջրային մարմինն է։ Բացի կապույտ և կանաչ բնական տեսարժան վայրերից, Սևան քաղաքը և հարակից գյուղերը հայտնի են իրենց ճարտարապետական հուշարձաններով։ Դրանցից ամենահայտնին Սևանավանքն է։ Սևանավանքը գտնվում է Սևանի թերակղզում։ 305 թվականին այն հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որը հեթանոսական տաճարի տեղում կառուցել է եկեղեցի։ 9-րդ դարում Սյունյաց իշխանները Սևանը դարձրին իրենց ամրոցը։ 874 թվականին Սյունյաց Վասակ իշխանի կինը և Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը՝ Մարիամը, այստեղ կառուցում են երկու եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին։

13:00 – 14:30 Ազատ ժամանակ

Այստեղ դուք կարող եք ճաշել հարմարավետ ռեստորաններից մեկում: Ցանկության դեպքում մենք կարող ենք նախօրոք լանչ կազմակերպել:

14:30 – 15:30 Տեղափոխում Սևանից Հաղարծին

15:30 – 16:30 Հաղարծին վանական համալիր

Հաղարծին վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոնն է, որը գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված խիտ անտառներով և գեղեցիկ բնապատկերներով։ Այն համարվում է ճարտարապետության և բնության ներդաշնակության եզակի օրինակ։ Հաղարծինի հուշարձանը գտնվում է անտառապատ լեռներով շրջապատված սարահարթում, բնակեցված տարածքների սահմաններից շատ այն կողմ, ճարտարապետական արժեք ներկայացնող ուշագրավ հուշարձաններով և միջնադարյան Հայաստանի հասարակական-քաղաքական պատմության հարուստ նյութ պարունակող հարյուրավոր արձանագրություններով:

16:30 – 17:00 Տեղափոխում Հաղարծնից Պարզ լիճ

17:00 – 18:00 Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Դիլիջան ազգային պարկում։ Լիճը փոքր է և ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում։

18:00 – 18:20 Տեղափոխում Պարզ լճից Եղնիկների ֆերմա

18:20 – 19:00  Եղնիկների ֆերմա

Այստեղ դուք կարող եք տեսնել եղնիկներին և խաղալ նրանց հետ: Սա հիանալի վայր է՝ գեղեցիկ տեսարաններով:

Ազատ ժամանակ և գիշերակաց Դիլիջանում։

*Նշված է մոտավոր ժամաբաշխում

День 5: Հին Դիլիջան – Հաղպատ – Սանահին– Մենձ Էր քարայր – Գյումրի քաղաք

Տևողությունը/հեռավորությունը՝ 10 ժամ / 240 կմ

11:00 – 12:00 Հաղպատի վանք
Հաղպատի վանքը Հայաստանի ամենամեծ և կարևոր վանքերից է։ Բարձր սարահարթի վրա գտնվող վանքը մի կողմից եզերված է Սուրբ Լույս և Տերունական լեռների գագաթներով, իսկ մյուս կողմից՝ Լոռվա բերդով և Սագիձորի կիրճով, որտեղից հոսում են Սագիկ և Կայան գետերի առուները։

12:00 – 12:30 Տեղափոխում Հաղպատից Սանահին 

12:30 – 13:30 Սանահին վանական համալիր

Սանահինի վանական համալիրը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին՝ Սանահին գյուղում։ Համալիրը հիմնադրել է Աշոտ Գ Բագրատունին 966 թվականին։ 10-րդ դարի վերջից դարձել է Կուրիկյանների տոհմի վարչական կենտրոնն ու դամբարանը։ 10-11-րդ դարերում վանքը եղել է մշակութային խոշոր կենտրոն, այստեղ հիմնադրվել է համալսարան և հարուստ գրադարան։ 

13:30 – 15:00 Ազատ ժամանակ 

Այստեղ դուք կարող եք ճաշել հարմարավետ ռեստորաններից մեկում: Ըստ հարցման մենք կարող ենք լանչ կազմակերպել Ձեզ համար։

15:00 – 15:30 Տեղափոխում Սանահինից Մենձ Էր քարայր

15:30 – 16:00 Մենձ էր քարայր

16:00 –18:00 Տեղափոխում Մենձ Էր քարայրից Գյումրի 

18:00 Ազատ ժամանակ և գիշերակաց Գյումրիում 

 *Նշված է մոտավոր ժամաբաշխում

Օր 6․ Քաղաքային շրջայց Գյումրիում – Սև բերդ – Տառերի պուրակ – Սաղմոսավանք

Տևողությունը/հեռավորությունը՝ 8 ժամ / 130 կմ

10:00 – 12:00 Քաղաքային շրջայց Գյումրիում

Այս շրջագայությունը ձեզ կտանի Գյումրի՝ երբեմնի գեղարվեստական մայրաքաղաքը և, հավանաբար, Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքը: Դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել քաղաքի կենտրոնը երկու հայտնի եկեղեցիներով։ Գյումրու քաղաքային առօրյային ծանոթանալու համար կայցելեք Ձիթոխցյանի անվան հասարակական կյանքի և ազգային ճարտարապետության տուն-թանգարան, որը պարունակում է Ալեքսանդրապոլի 19-րդ դարից մինչև 1920-ական թվականների հասարակական կյանքի բնութագրերի հավաքածուն՝ ցուցանմուշներ։

12:00 – 12:15 Տեղափոխում քաղաքի կենտրոնից Սև բերդ

12։15 – 13:00 Սև բերդ

Սեւ բերդը կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, իսկ ամրոցը մինչ օրս ծառայում է որպես ռազմաբազա։

13:00 – 14:30 Ազատ ժամանակ Գյումրիում 

Այստեղ դուք կարող եք ճաշել հարմարավետ ռեստորաններից մեկում: Ըստ հարցման մենք կարող ենք լանչ կազմակերպել Ձեզ համար։

14:30 - 16:00 Տեղափոխում Գյումրիից Տառերի պուրակ

16:00 – 16:30 Տառերի պուրակ

Հայոց այբուբենի հուշարձանը 39 փորագրված հայերեն տառերից բաղկացած հուշարձան է։ Այն տեղադրվել է 2005 թվականին՝ նվիրվելով հայոց գրերի ծննդյան 1600-ամյակին։

16:30 – 16:45 Տեղափոխում Տառերի պուրակից Սաղմոսավանք

16:45 – 17:30 Սաղմոսավանք

Սաղմոսավանք վանական համալիրը գտնվում է Քասախ գետի աջ ափին՝ Սաղմոսավան գյուղում։ Ըստ ավանդության՝ Սաղմոսավանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը։ Սուրբ Սիոն եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215 թվականին։ Սա ներսից խաչաձև եկեղեցի է, դրսից՝ ուղղանկյուն՝ բարձր գլանաձև թմբուկով և կոնաձև գմբեթով։ 

17։30-18։20 Վերադարձ Երևան

 *Նշված է մոտավոր ժամաբաշխում

Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Հայաստան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 285.200֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
285.200֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}