• 0

Խոր Վիրապի վանական համալիր

Խոր Վիրապ վանական համալիրի պատմությունը սերտորեն առնչվում է հայոց դարձի՝ քրիստոնեությունը Հայաստանում կրոն ընդունելու, և մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: Պատմիչ Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս տևական տանջանքներից հետո քրիստոնեության տարածող Գրիգոր Լուսավորչին նետել է տալիս Արտաշատի արքունի՝ մահվան դատապարտվածների գուբը՝ խորունկ փոսը, որը հայտնի է «Վիրապ Արտաշատա» անվամբ: 

 

Թունավոր սողունների հարևանությամբ՝ Գրիգորը վիրապում մնացել է գրեթե 14տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր մի կլոր բլիթ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը վիրապից ազատվել է Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Նրան ազատելու հրաման է արձակել ինքը՝ Տրդատը, երբ Գրիգորը բուժել է նրա անբուժելի հիվանդությունը: Այնուհետև, արքայի թույլտվությունն ու աջակցությունը ստանալով, Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը դարձրեց Հայաստանի պետական կրոն:

Տուրեր դեպի Խոր Վիրապ
Ստացեք լավագույն առաջարկները

Ամեն տարի մարտ ամսին նշվում է հայ առաքելական եկեղեցու տոներից մեկը «Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապն», իսկ հունիսին՝ «Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն»: 5-րդ դարում վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642թվականին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա եկեղեցի է կառուցել, որը, ըստ պատմական աղբյուրների, նման է եղել Զվարթնոցին: 13-րդ դարից Խոր Վիրապի վանքը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 16-րդ դարում քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստ դրության հետևանքով Խոր Վիրապի վանքի շինությունները խիստ վնասվել են, ապա երկրաշարժից ավերվել է նաև վանքի Սբ. Աստվածածին գլխավոր եկեղեցին: Խոր վիրապի վանքից արևմուտք գտնվում է «Օթյաց Խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները: Խոր վիրապի վանքի վանահայր Դավիթ Վիրապեցին 17-րդ դարում վերակառուցել է այդ եկեղեցին, վանքի շենքերը, պարիսպներն ու կից շինությունները: 1970-80 թվականներին արժանահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի հոգածությամբ նորոգվել են Խոր վիրապի վանքի կիսավեր պարիսպները, խուցերը, տնտեսական շինությունները, կառուցվել է մատաղատուն: Խոր Վիրապի վանքը 17-րդ դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակ է: Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի: Վանքի տոնակատարության օրը Կրկնազատկի կիրակին է:

  Հիմնադրումը

5-րդ դար

  Տեղակայվածությունը

Արարատի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}