• 0

Սանահինի վանք

Սանահինի վանական համալիրը գտնվում է Սանահին գյուղի տարածքում, Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարահարթի վրա: Համալիրը հիմնել է Աշոտ 3-րդ Ողորմած Բագրատունին 966թ.: 10-րդ դարի վերջերից այն դարձել է հայ Բագրատունիների մի ճյուղը հանդիսացող Կյուրիկյան արքայատոհմի վարչական կենտրոնն ու դամբարանատեղին: 10-11-րդ դարերում այն եղել է խոշոր մշակությաին կենտրոն, ունեցել է համալսարան և դրան կից հարուստ գրադարան: 

 

12-րդ դարի վերջերին համալիրն անցել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչներին և դարձել վերջիններիս հանգստարանը: Սանահինի վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Նրա կազմում են Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթներ, զանգակատունը, գրատունը, ճեմարանը և Սուրբ Գրիգորի մատուռը:

Տուրեր դեպի Սանահին
Ստացեք լավագույն առաջարկները

Սբ Աստվածածին եկեղեցու շուրջը խմբավորված այս կառույցները ժամանակի ընթացքում վերածվել են մեկ միասնական ճարտարապետական համալիրի, որտեղ, շնորհիվ առանձին շինարարական հատվածների ճիշտ տեղադրման, իշխում է կառուցվածքային հավասարակշռությունը: Սուրբ Աստվածածին եկեղեցին համալիրի ամենահին հուշարձանն է: Կառուցվել է 10-րդ դարի առաջին կեսին: Գմբեթավոր դահլիճը ճարտարապետական տիպի վաղագույն օրինակներից է: Թեև արտաքուստ ուղղանկյուն հատակագիծ ունի, ներսից՝ շեշտված խաչաձև է: Պատերին պահպանվել են որմնանկարների հետքեր: Ամենափրկիչ կամ Կաթողիկե եկեղեցին վանքի գլխավոր տաճարն է, կառուցված է 957-966 թվականներին՝ Աշոտ Ողորմած թագավորի կնոջ՝ Խոսրովանուշ Թագուհու կողմից՝ Գուրգեն և Սևակ արքայազն որդիների պատվին: Նրա պատվերով հիմնադրվել է նաև Սանահինի համալսարանը, որը միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական ու գրչության կենտրոններից մեկն է եղել: Ըստ Ավանդության՝ Սանահինի վանքը կառուցվել է այն վայրում, որտեղ 4-րդ դարում խաչ էր տեղադրել Գրիգոր Լուսավորիչը: Այն հիմնադրվել է փոքր-ինչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը, դրա համարել ստացել է իր անունը (Սանահին` նշանակում է՝ «սա ավելի հին է, քան մյուսը (այսինքն՝ Հաղպատի վանքը)»): 2001թ. – ին Սանահինի համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների շարքում:

  Հիմնադրումը

4-րդ դար

  Տեղակայվածությունը

Լոռու մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}