• 0

Գեղարդի վանք

Գեղարդը հոյակերտ մի վանք է, ուր հայ քարագործ-ճարտարապետ Գալձագը միակտոր ժայռի մեջ քանդակել է երկու եկեղեցի: Այն տեղադրված է Ազատ գետն իջնող ժայռերի լանջին, կտրված դարավանդի վրա: Համաձայն հայ մատենագիտության մեջ պահպանված ավանդության, վանքի հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին (4-րդ դար): 

 

Հնում վանքը, տեղի քարայրային կառուցվածքների պատճառով կոչվել է Այրիվանք: Քարայրները եղել են բնական և արհեստական, որոնցից մի քանիսը պաշտպանական նշանակություն են ունեցել և կոչվել են ժողովրդական հերոսների անուններով: Ըստ եկեղեցական ավանդության՝ այստեղ է պահպանվել այն գեղարդը (նիզակը), որով խոցել են Քրիստոսին: Այս պատճառով այրիվանքը հետագայում կոչվել է նաև Գեղարդավանք: Սուրբ Գեղարդը խորհրդանշում է այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը, այնուհետև նիզակը բերվել է Հայաստան և պահվել Գեղարդի վանքում 5 դարի ընթացքում:

Տուրեր դեպի Գեղարդ
Ստացեք լավագույն առաջարկները

Գեղարդի վանական համալիրը հայտնի է վերգետնյա և ժայռափոր տաճարներով, որոնք բոլորն էլ թվագրվում են 13-րդ դարով և արդյունք են Զաքարյանների ու Պռոշյանների շինարարական բեղմնավոր գործունեության: Գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Կաթողիկեն, կառուցվել է 1215թ. Զաքարյանների իշխանության օրոք, և պատկանում է խաչագմբեթ տիպի եկեղեցիներին: Համալիրի կազմում են նաև Ավազան և Աստվածածին եկեղեցիները, բազմաթիվ ժայռափոր խուցեր: Գեղարդը հայտնի է նաև իր ժայռափոր խաչքարերով: Եկեղեցիների ու մի շարք հարակից կառույցների պատերը ծածկված են բարձրարվեստ քանդակներով: Հնամենի հուշարձանի վիմագիր արձանագրությունները ուշագրավ տեղեկություններ են հաղորդում ժամանակի իրադարձությունների մասին: Գեղարդավանքը միջնադարյան Հայաստանի ճարտարապետական նշանավոր հուշարձաններից է, եղել է հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոն: Այստեղ գործել են դպրանոց, հարուստ գրադարան, գրչատուն, ուր ընդօրինակվել ու պատկերազարդվել են բազմաթիվ ձեռագրեր: Գեղարդի համալիրը, հիրավի, հրաշակերտության, ճարտարապետական կառուցվածքների և բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ է:

  Հիմնադրումը

4-րդ դար

  Տեղակայվածությունը

Կոտայքի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}