• 0

Երաշխավորված 4-օրյա ձմեռային տուր փաթեթ Հայաստանում անհատների և ընտանիքների համար

Հայաստան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Օր

էքսկուրսիայի տեսակ

Փաթեթներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Բարի գալուստ ձմեռային Հայաստան: Ձմեռային արձակուրդների լավագույն առաջարկները հենց այստեղ են: Հայաստանը բացառիկ հակասությունների երկիր է. մի փոքրիկ մակերես ունեցող երկրում կան բարձր ժայռեր և գեղեցիկ կիրճեր, լինում են ձյունաշատ ձմեռներ և շոգ ամառներ, կազմակերպվում են մշակութային յուրօրինակ միջոցառումներ և էքստրեմալ զբաղմունքներ: Հայաստանում կարող եք գտնել գունապնակի բոլոր գույները, ուստի ցանկացած նախասիրություններ ունեցող մարդը կարող է գտնել բազում հետաքրքրություններ: Եվ առհասարակ կարևոր չէ, թե տարվա որ եղանակն է՝ տապ ամառ, թե ցուրտ ձմեռ, գունագեղ աշուն կամ ծաղկած գարուն: Հայաստանը Ձեզ  միշտ կզարմացնի: Հատուկ Ձեզ համար ենք առանձնացրել լավագույն վայրերը և տուր-փաթեթները ձմեռային Հայաստանը բացահայտելու համար: Այսպիսով, տաք հագնվեք և եկեք բացահայտենք Հայաստանը ձմռանը:

Ներառված տեսարժան վայրերը և ժամանցը.

  • Երևան քաղաքի հին ու նոր փողոցները 
  • ԳՈՒՄ-ի շուկա
  • Մեգերյան կարպետ գորգերի գործարան
  • Գառնիի տաճար (1-ին դար)
  • Ազատի ջրամբար
  • Քարերի սիմֆոնիա
  • Սևանա լիճ
  • Ծաղկաձոր քաղաք և ճոպանուղի
  • Դիլիջան քաղաք
  • Պարզ լիճ
  • Եղնիկների ֆերմա
  • Սևանավանք
  • Ձիավարություն (1-1,5 ժամ)
  • Արտաճանապարհային տուր Հայաստանի սարերում (Վիլիս մեքենայով - 30 րոպե)
  • Բուժիչ հանքային ջրով լոգանք (1 ժամ) 

Վարպետաց դասեր և համտեսներ.

  • Հայկական դոլմայի պատրաստում
  • Հայկական «Պիցցայի» (Լահմաջո) համտես
  • Ամենահամեղ պաղպաղակի համտես
  • Հայկական չրերի համտես
  • Հայկական հացի՝ լավաշի թխում
  • Հայկական խորովածի պատրաստում
  • Հայկական քաղցրավենիքի՝ գաթայի թխում

Շրջագայության ծրագիրն ըստ օրերի.

  • Օր 1. Ժամանում: Դիմավորում օդանավակայանում և տրանսֆեր. Երևանի համը. Գաստրոնոմիական սիթի տուր Երևանում մեքենայով. Հանրապետության հրապարակ. Մեգերյան կարպետ. ԳՈՒՄ-ի շուկա. հայկական չրերի համտես. Աբովյան փողոց. ամենահամեղ պաղպաղակի համտես. Հյուսիսային պողոտա. հայկական «Պիցցայի» (Լահմաջո) համտես. Կասկադ համալիր. հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս և ավանդական ընթրիք Մամիկ հյուրատանը
  • Օր 2. Ձմեռային օր Հայաստանում. Գառնիի տաճար. Քարերի սիմֆոնիա. Ազատի ջրամբար. Լավաշի և հայկական խորովածի պատրաստման վարպետաց դաս. Ավանդական ճաշ. Ծաղկաձոր քաղաք և ճոպանուղի. Բուժիչ հանքային ջրով լոգանք
  • Օր 3. Ձիավարություն հայկական լեռներում. Սևանա լիճ (ֆոտո-կանգառ). Արտաճանապարհային տուր և ձիավարություն Հաղարծին գյուղում. Գաթայի թխման վարպետաց դաս. Պարզ լիճ. Եղնիկների ֆերմա. Սևանավանք 
  • Օր 4. Տրանսֆեր հյուրանոցից օդանավակայան. Վերնիսաժ - շուկայի այցելություն (կախված ձեր թռիչքի ժամանակից): Տեղափոխում Երևանից օդանավակայան

Փաթեթը հաշվարկված է Էլիզիում Գելերի հոթել հյուրանոցով:

Դուք կարող եք ամրագրել տուր-փաթեթն առանց հյուրանոցի կամ ընտրել մեկ այլ տարբերակ: Ամրագրե՛ք հյուրանոցներ և հյուրատներ Երևանում «Գիշերակաց» բաժնում ամենամատչելի գնով:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.12 - 01.03

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն

Պրոֆեսիոնալ վարորդի ծառայություն

2 x Տրանսֆեր Երևանից օդանավակայան / օդանավակայանից Երևան (եթե ընտրված է)

Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով

3 x գիշերակաց Երևանում (3 *, եթե ընտրված է)

3 x նախաճաշ Երևանում (եթե ընտրված է գիշերակացով տարբերակը) - 2, 3, 4 օրերին

2 x ավանդական ճաշ - 2, 3 օրեր

1 x ավանդական ընթրիք - օր 1

4 x վարպետաց դասեր և բոլոր համտեսներները

1 x շշալցված ջուր յուրաքանյուր զբոսաշրջիկին ամեն օր

Տուր-փաթեթին համապատասխան տուրերի կազմակերպում

Մուտքի տոմսեր

Դիմավորում հյուրանոցում

Հարկեր

Ավիատոմսեր

Առողջապահական ապահովագրություն

Հյուրանոցի ծախսերը վաղ ժամանման և ուշ մեկնման դեպքում

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Սա խմբային (հավաքական) տուր է, հետևաբար էքսկուրսիաների ընթացքում Դուք միանալու եք զբոսաշրջիկների խմբին:
  4. Ամրագրման ժամանակ ընտրեք Ձեզ անհրաժեշտ սենյակների քանակները և տեսակները: Եթե ամրագրման ընթացքում չեք նշել սենյակների տեսակները, ապա արժեքը չի ներառելու գիշերակացի ծառայությունը:
  5. Գնագոյացման ժամանակ, «Երկտեղ սենյակ» տողում, խնդրում ենք ընտրել ճանապարհորդների քանակը: «Մեկտեղ սենյակում» և «Լրացուցիչ մահճակալ» բաժնում ընտրեք սենյակի և մահճակալի անհրաժեշտ քանակը:
  6. Երեխաների համար նախատեսված գնային քաղաքականությունը. 1 ծնողի հետ ժամանած 0-3 տարեկան 1 մանուկի համար տուր փաթեթն անվճար է:
  7. Վաղ ժամանման կամ ուշ մեկնման դեպքում խնդրում ենք կապ հաստատել օպերատորի հետ:
  8. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  9. Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Օր 1. Գաստրոնոմիական սիթի տուր Երևանում՝ Երևանի համը

Տևողություն - 7 ժամ

15:00 - 22:00 Երևան սիթի տուր՝ Երևանի համը

Գաստրոնոմիական սիթի տուր Երևանում մեքենայով. Հանրապետության հրապարակ, Մեգերյան կարպետ, ԳՈՒՄ-ի շուկա, հայկական չրերի համտես, Աբովյան փողոց, ամենահամեղ պաղպաղակի համտես, Հյուսիսային պողոտա, հայկական «Պիցցայի» (Լահմաջո) համտես, Կասկադ համալիր, հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս և ավանդական ընթրիք Մամիկ հյուրատանը

15:00 - 15:30 Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի կենտրոնի ամենամարդաշատ հատվածն է։ Ե՛վ տեղացիները, և՛ զբոսաշրջիկները սիրում են իրենց ժամանակն անցկացնել այստեղ՝ վայելելով գեղեցիկ տեսարանը: Երևան քաղաքի գլխավոր հրապարակում են գտնվում կառավարական շենքերը, Հայաստանի պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը, իսկ կենտրոնում՝ խճանկարային գորգը: Հանրապետության հրապարակի երգող շատրվանները գրավում են ինչպես ճանապարհորդներին, այնպես էլ տեղացիներին։

16:00 - 16:30 Մեգերյան կարպետ գործարան

Հայերն աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Գորգագործությունը հազարամյակների պատմություն ունի: Հին ժամանակներից սկսած` գորգերն ու կարպետները հայերի կենցաղում անհրաժեշտություն են եղել: Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությանբ: Մոտ երեսուն տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունը, որի հիմքում ընկած էին գորգերի տեսքի և հնագույն ոճի պահպանման սկզբունքները: Ժամանակի ընթացքում նրանք զարգացրեցին գորգերի վերարտադրման համար բնական ներկանյութեր ստանալու և հանգույցի հին հայկական տեխնոլոգիաները՝ ստեղծելով «ձեռագործ գորգերի արտադրության գործընթացում վաղեմության սկզբունքը»: Ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը նոր շունչ հաղորդվեց: Մեգերյանները վերաբացեցին ինչպես նախկին, այնպես էլ նոր գորգագործական մասնաճյուղեր Հայաստանի 22 բնակավայրերում: Հայաստանում Մեգերյանները հաջողությամբ ներդրեցին ներկման բնական մեթոդները: Բնական գույները ստանում էին հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ էր արվում: Մեգերյանները ընդարձակեցին գորգերի արտադրությունը Հայաստանում՝ ժամանակակից դիզայներական հմտություններով վերականգնելով Վասպուրականին, Ղարաբաղին, Լոռիին և այլ բնակավայրերին հատուկ գորգերը: Կազմակերպությունը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են այցեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար: Մեգերյան կենտրոնում Դուք կարող եք դիտել գորգերը, գնումներ կատարել ցուցասրահում, կարող եք նաև հետևել արվեստի յուրահատուկ գործերի պատրաստման բուն գործընթացին, ծանոթանալ բնական նյութերով ներկման և մշակման տեխնոլոգիաներին:

17:00 - 17:30 ԳՈՒՄ-ի շուկա, հայկական չրերի համտես

Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական սնունդ՝ միրգ և բանջարեղեն, համեմունքներ, չրեր, քաղցրավենիք և այլն: ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին:

18:00 - 18:30 Աբովյան փողոց, ամենահամեղ պաղպաղակի համտես

Աբովյան փողոցում գտնվող պաղպաղակի խանութի դիմաց միշտ հսկայական հերթ է գոյանում նույնիսկ ձմռանը։ Պաղպաղակն այստեղ շատ համեղ է և ունի համերի բազմաթիվ տարբերակներ։

18:30 - 19:00 Հյուսիսային պողոտա, հայկական «Պիցցայի» համտես (Լահմաջո – Տուն Լահմաջո ռեստորանում)

Երբևէ լսե՞լ եք հայկական «Պիցցայի» մասին։ Այն հայկական ամենահամեղ ուտեստներից է։ Այս էքսկուրսիայի ժամանակ Դուք կայցելեք քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ համտեսելու հայկական ավանդական լահմաջոն:

19:00 - 19:30 Կասկադ համալիր Կասկադ համալիրը կառուցվել է 1970 թվականին։ Այն Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակ զբոսայգուն, որտեղ էլ գտնվում է Մայր Հայաստան արձանը։ Կասկադի վերևից բացվում է հրաշալի տեսարան՝ քաղաքի կենտրոնը, շենքերն ու այգիները։ Կասկադն ունի մոնումենտալ արտաքին աստիճաններ, իսկ ներսում կան ամբողջ երկայնքով ձգվող շարժասանդուղքներ։ Կասկադ համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որտեղ ցուցադրված են ժամանակակից արվեստի գործեր, տեղի են ունենում ֆիլմերի ցուցադրություներ, ինչպես նաև իրականացվում են տարբեր միջոցառումներ և՛ փոքրերի, և՛ մեծահասկաների համար։ Կասկադ համալիրը զարդարված է կանաչ տարածություններով ու ծաղիկներով, շատրվաններով և դրանց շրջակայքում գտնվող յուրահատուկ քանդակներով ու արձաններով։ Կասկադում են գտնվում նաև երևանյան ամենամտերմիկ ու գեղեցիկ դիզայնով սրճարանները։

19:30 - 20:00 Տեղափոխում Մամիկի հյուրատուն, դոլմայի վարպետության դաս և ավանդական ընթրիք

Մամիկ հյուրատունը նաև կրթական-մշակութային կենտրոն է, որտեղ կարելի է բացահայտել հայկական մշակույթն ու խոհանոցը: Այստեղ մենք կունենանք հայկական տոլմայի պատրաստման վարպետության դաս և ավանդական ընթրիք։ Տոլման հայկական ուտեստ է՝ պատրաստված բրնձով և մսով լցոնած խաղողի կամ կաղամբի տերևներով։ Ճաշացանկը կարող եք տեսնել այստեղ.

  • Հաց/լավաշ
  • Պանիր
  • Կանաչի, պղպեղ
  • Քամած մածուն
  • Ամառային աղցան (լոլիկ, վարունգ, սոխ, կանաչի, ձեթ)
  • Տոլմա խաղողով կամ կաղամբով, բանջարեղենով
  • Տապակած խոզի միս կարտոֆիլով
  • Ջուր/հանքային ջուր
  • Տնական հյութ

Ընթրիքից հետո մենք կունենանք թեյախմության՝ հայկական քաղցր գաթայով, փոխինդով կամ հալվայով։

21:30 - 22:00 Տեղափոխում ձեր հյուրանոց:

Օր 2. Գառնիի տաճար - Քարերի սիմֆոնիա - Ազատի ջրամբար - Ծաղկաձոր - Հանքային ջրով լոգանք

Տևողություն / Հեռավորություն: 12 ժամ / 250 կմ

Ձմեռային օր Հայաստանում. Գառնիի տաճար. Քարերի սիմֆոնիա. Ազատի ջրամբար. Լավաշի և հայկական խորովածի պատրաստման վարպետաց դաս. Ավանդական ճաշ. Ծաղկաձոր քաղաք և ճոպանուղի. Բուժիչ հանքային ջրով լոգանք

10:00 - 11:00 Տրանսֆեր Երևանից Գառնի

11:00 - 12:15 Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառային նստավայրը։ Այն ավերվել է 1679 թվականին՝ երկրաշարժից։ Տաճարի շուրջն են փռված նրբագեղ սյուների բեկորներ, որոշ հատվածներ և որմնաքարեր: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միտրային՝ Արևի Աստծուն։

12:15 - 13:00 Տեղափոխում Գառնիից քարերի սիմֆոնիա. Քարերի սիմֆոնիա

Գառնիի կիրճը գերիչ է իր հիասքանչ բնական ժայռերով: Կիրճը կոչվում է Քարերի Սիմֆոնիա կամ Բազալտե Երգեհոն: Սիմֆոնիան ներկայանում է հսկա բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրությամբ), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:

13:00 - 14:30 Ազատի ջրամբար

Մենք կկայանենք Ազատի ջրամբարի մոտ՝ վայելելու Ազատի կիրճի գեղեցկությունը: Ազատի ջրամբարի եզակի բնապատկերները հիանալի վայր են բազմաթիվ լուսանկարներ անելու և ձնառատ Հայաստանի մասին անմոռանալի հիշողություններ ունենալու համար:

14:45- 16:15 Ճաշ, հայակական հացի՝ լավաշի և հայկական խորովածի պատրաստման վարպետաց դասեր

Ռեստորանի անվանումը՝ Սերգեյի մոտ

Ավանդական ճաշացանկ

  • Հայկական խորոված (Խոզ / հավ)
  • 3 տեսակի աղցան
  • Կրակի մեջ կտրատած կարտոֆիլ
  • Տնական պանիր
  • Կանաչիներ
  • Լավաշ
  • Ջուր / հանքային ջուր
  • Մրգեր
  • Թեյ / սուրճ
  • Աղանդեր

Վարպետաց-դասեր

  • Լավաշի (հայկական հացի) պատրաստման վարպետության դաս
  • Հայկական խորովածի պատրաստման վարպետության դաս

16:15- 17:30 Տեղափոխում դեպի Ծաղկաձոր քաղաք՝ Ճոպանուղի

Ծաղկաձորը Հայաստանի Կոտայքի մարզի փոքրիկ գեղեցիկ քաղաքներից մեկն է: Այն Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրն է: Թարգմանաբար նշանակում է Ծաղիկների կիրճ: Դեռևս 5-րդ դարում հայտի դարձավ տեղի կլիմայի բուժիչ հատկությունների մասին: Իսկ բնությունը այստեղ աննկարագրելի է: Այստեղ Դուք կտեսնեք Կեչառիսի վանական համալիրը, ճոպանուղին, լեռներ, ձնառատ գագաթներ, գետեր, ժայռեր, ծաղկային գորգով ծածկված գեղատեսիլ հովիտներ, խիտ անտառներ, բուժիչ աղբյուրներ, որոնց թվում են հայտնի Արժաղբյուրը և Թթու ջուրը: (Հայաստանի Հանրապետությունում բիբլիական Արարատ լեռան լանջին է գտնվում Ծաղկաձոր քաղաքը։ Քաղաքը հայտնի է որպես զբոսաշրջության և դահուկային սպորտի միջազգային կենտրոն իր հինգ կայաններով և ավելի քան մեկ տասնյակ դահուկուղիներով: Ծաղկաձորի ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մետր բարձրության վրա։ Այն գործարկվել է 1967 թվականից: 2819 մետր բարձրությունից, որտեղ արագաշարժ ճոպանուղին ձեզ կտանի 32 րոպեում, մի հայացքով տեսանելի է ողջ Հայաստանը, և եթե եղանակը պարզ լինի, կարող եք վայելել Արարատ լեռան հիասքանչ տեսարանը: 2004 թվականին իտալական «LEITNER» ընկերությունը նախկին ճոպանուղին փոխարինեց նոր, ժամանակակից ճոպանուղով։ Ճոպանուղին և լեռնադահուկային սահուղիները հագեցած են լավագույն սարքավորումներով, ինչը երաշխավորում է ակտիվ և անվտանգ հանգիստ զբոսաշրջիկների և դահուկավազքի սիրահարների համար։ Գործում են նաև բար-սրճարաններ, ինչպես նաև փրկարարական, առաջին բուժօգնություն, ուսուցում և այլ ծառայություններ սկսնակների համար։ Այս ամենը դառնում է կատարյալ՝ համակցված Ծաղկաձորի մաքուր օդով և հիասքանչ բնությամբ:

17:30 - 18:00 Տեղափոխում Ծաղաձորից Հանքավան

18:00 - 19:15 Բուժիչ հանքային ջրով լոգանք

Հայաստանը հարուստ է հանքային և ջերմային աղբյուրներով։ Հանրապետությունում ամենահայտնի ջերմային աղբյուրը Հանքավանում է, որն ունի ամենաարժեքավոր բուժիչ հատկությունները։

19:15 - 21:00 Տեղափոխում Հանքավանից Երևան Ազատ երեկո * Մոտավոր ժամանակը նշված է

Օր 3. Ձիավարություն հայկական լեռներում

Տևողություն / Հեռավորություն: 11 ժամ / 250 կմ

Ձիավարություն հայկական լեռներում. Սևանա լիճ (ֆոտո-կանգառ). Հացի թխման վարպետաց դաս և համտեսում. Արտաճանապարհային տուր և ձիավարություն Հաղարծին գյուղում. Պարզ լիճ. Եղնիկների ֆերմա. Սևանավանք

10:00 - 11:15 Տեղափոխում Երևանից Սևանա լիճ, կանգառ Սևանա լճի հարևանությամբ՝ լուսանկարվելու համար

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին:

11:30 - 12:30 Տեղափոխում Սևանից Հաղարծին գյուղ

12:30 - 14:00 Արտաճանապարհային էքսկուրսիա և ձիավարություն

Բացահայտեք հայկական լեռնաշխարհի բնապատկերների գեղեցկությունը:

  • Կմասնակցեք արտաճանապարհային (off-road) էքկուրսիայի. Հաղարծին գյուղից դուք կփոխեք ձեր ավտոմեքենան և կօգտագործեք UAZ / Villis մեքենան՝ «Սարցապատ» լեռան ստորոտ հասնելու համար: Տևողությունը՝ 15 րոպե։
  • Կզբաղվեք ձիավարությամբ. Հայաստանի ամենամեծ ձիաբուծական ֆերմաներից մեկի կողքին դուք կընտրեք Ձեր ձին և կսկսեք ձիավարել։ Մենք կարող ենք առաջարկել ձիեր և՛ սկսնակների, և՛ պրոֆեսիոնալների համար: Տևողությունը՝ 1 - 1,5 ժամ։

14:30 - 16:00 Ավանդական ճաշ և վարպետության դաս Մենք ձեզ կտանենք այս գյուղում գտնվող հարմարավետ ռեստորան՝ ավանդական ճաշի համար: Այստեղ դուք նույնպես կմասնակցեք գաթայի պատրաստման վարպետության դասին։ Գաթան թոնրի մեջ թխված հայկական ավանդական խմորեղեն է։

Ավանդական ճաշ Խաչմերուկ ռեստորանում

Ճաշացանկ

  • Ջեռուցում պատրաստված ձուկ և կարտոֆիլ
  • 3 տեսակի աղցան
  • Պանիր
  • Հաց
  • Մրգեր կամ խմորեղեն
  • Թեյ կամ սուրճ
  • Ջուր կամ հանքային ջուր

Վարպետության դաս

  • Գաթայի (հայկական քաղցրավենիքի) պատրաստում

16:00 - 17:30 Տեղափոխում դեպի Պարզ լիճ. Պարզ լիճ և եղնիկների ֆերմա

Պարզ լիճը մեր հաջորդ ուղղությունն է, որը Հայաստանի ամենագեղեցիկ փոքրիկ լճերից մեկն է: Դեպի լիճ տանող ճանապարհին դուք կանգառ կունենաք եղնիկների ֆերմայում կերակրելու համար:

17:30 - 18:30 Տեղափոխում Պարզ լճից Սևան

18:30 - 19:30 Սևանավանք

Սևանավանքի վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա: 305թ.-ին այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական մեհյանի տեղում եկեղեցի կառուցելով: 9-րդ դարում Մաշտոց Ա Եղիվարդեցին միաբանություն է հիմնել և 871-874-ին Սյունյաց Մարիամ Բագրատունի իշխանուհու մեկենասությամբ կառուցել Սևանի վանքի Սբ. Աստվածածին և Ս. Առաքելոց եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևերով, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները: Նշանավոր է Սբ. Առաքելոց եկեղեցու քանդակազարդ դուռը (ընկուզենու փայտ, 1486թ. Քանդակագործ Աբրահամ): Սբ Աստվածածին եկեղեցին արևելյան կողմում ունի զույգ ավանդատներ և առագաստային գմբեթատակ փոխանցում, որն այդ ժամանակաշրջանում հազվադեպ էր հանդիպում: Եկեղեցուն արևմուտքից կցվել է գավիթ (կանգուն էր մինչև 1930-ական թթ.), որի փայտե 4 սյուները պսակված էին քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են պատմության թանգարանում և հայկական միջնադարյան կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ են համարվում:

19:30 - 21:00 Տեղափոխում Սևանից Երևան

Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Հայաստան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 180.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
180.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}