Տավուշի մարզը միաժամանակ սահմանակից է երկու պետության` Վրաստանին և Ադրբեջանին: Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 քառ․ կմտարածք: Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Մարզի աննկարգրելի բնությունն և նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան։ Այս շրջանը հայտնի է նաև իր առողջարաններով և հիանալի վայր է արկածային հանգստի սիրահարների համար: Տավուշի ամենահայտնի և գեղեցիկ վայրերից մեկը Պարզ լիճն է՝ հիանալի գողտրիկ լիճ անտառի սրտում, որն արտացոլում է երկինքն ու բազմերանգ ծառերը:
Տեսարժան վայրեր
Մարզկենտրոն Իջևան քաղաքը ( 20.6 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 133 կմ հեռավորության վրա: Մարզի հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը: