Նիրվանա հյուրանոցը տեղակայված է Տավուշի մարզի գեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Շուրջ տասը տարի է հյուրանոցը գործում է և աստիճանաբար զարգանում ոլորտում: Այստեղ կարող եք հանգստանալ թե՛ ընկերների, և թե՛ ընտանիքի հետ:
Հյուրանոցի մոտակայքում են գտնվում անպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Պարզ լիճը, Գոշավանք և Հաղարծին վանական համալիրները: Մեզ մոտ հանգստանալիս կարող եք օգտվել առաջարկվող տրանսպորտային ծառայություններից և այցելել նշված վայրերը և ծանոթանալ տեղի պատմամշակութային արժեքներին:
Հյուրանոցի տարածքում առկա է ընդարձակ այգի, տաղավարներ, հացատուն, կոնֆերանսի սրահ, լողավազան (անվճար՝ անհատական օգտվելու հնարավորությամբ) և շոգեբաղնիք (վճարովի ծառայություն՝ ժամավճարով): Շոգեբաղնիքը և լողավազանը բաց են ժամը 11:00-22:00: Մենք առաջարկում ենք հայկական ավանդական խոհանոցի համեղ ճաշատեսակները:
Հյուրանոցն առաջարկում է երկտեղանոց և ընտանեկան սենյակներ: Ընտանեկան սենյակն ունի 2 ննջարան և մեկ սանհանգույց: Բոլոր սենյակներում առկա է հեռուստացույց և սառնարան:
Ուշադրություն: Հյուրանոցում սենյակների արժեքները տարբեր են՝ ըստ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 2 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: 0-5 տարեկան երեխաների կեցությունն անվճար է, 6-11 տարեկան 1 երեխայի կեցության արժեքը՝ 3000դրամ: