Արմենիա հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի քաղաք Դիլիջանում: Հյուրատան մոտակայքում կան խանութներ, դեղատներ, ռեստորաններ, ինչպես նաև քաղաքային VereV պարանայգին, որը գտնվում է զուգահեռ փողոցում։
Հյուրատուն բացելու գաղափարը իմը և ամուսնունս էր։ Այն դարձրեցինք ընտանեկան բիզնես։ Սիրում եմ խոհանոց և շփում մարդկանց հետ։ Փոքր քայլերով առաջ գնալով՝ մենք ունեցանք այն, ինչ ունենք հիմա։ Մեր հյուրերն իրենց ապահով և հանգիստ են զգում մեր ջերմ ու հյուրընկալ տանիքի ներքո։
Զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, մեր ժպիտների, խոհանոցի, պատմամշակութային արժեքների և իհարկե հայի հյուրընկալությունը վայելելու համար։ Առաջարկում ենք 9 սենյակ՝ կահավորված անհրաժեշտ բոլոր հարմարություններով, յուրաքանչյուրն առանձին սանհանգույցով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 2 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է: Լրացուցիչ մահճակալի վրա 5-11 տարեկան երեխայի կեցության արժեքը 7000դրամ է՝ ներառյալ նախաճաշը: