Բարի գալուստ Տուն Արմենի ընտանեկան հյուրատուն, որը գտնվում է Տավուշի մարզի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի՝ Դիլիջանի կենտրոնում:
Մեզ մոտ Դուք կստանաք հիանալի հնարավորություն վայելելու հյուրատան մերձակայքում գտնվող սոճիների մշտականաչ անտառների գեղեցկությունը, բացահայտելու քաղաքի եզակի ու հմայիչ անկյունները և այցելելու Դիլիջանի հարևանությամբ տեղակայված պատմամշակութային վայրերը:
Տուն Արմենի հյուրատանը Ձեզ կմատուցվի օրգանիկ տեղական մթերքներից պատրաստված սնունդ: Դուք կհյուրընկալվեք հայկական ռետրո ոճով կահավորված սենյակներում՝ դեպի գեղեցիկ այգի և դիլիջանյան անզուգական բնապատկերները բացվող հրաշալի տեսարանով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: