Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է: Լոռու տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին պեղումների արդյունքում հայտրաբերված մ.թ.ա 3-րդից 1-ին հազարամյակներին վերաբերող մշակույթի արժեքավոր հուշարձանները: ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը)՝ մոտ 218000 բնակչությամբ։ Մարզի տարածքով է անցնում Թբիլիսի-Երևան երկաթուղու մի հատվածը:
Տեսարժան վայրեր
Վանաձորը Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքն է և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ հին անունը՝ Ղարաքիլիսա։ Հնագետների երկարամյա պեղումներն ապացուցել են, որ Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ է մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով: