Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցը գտնվում է Լոռու մարզում, Վանաձորից Թբիլիսի տանող M6 ավտոճանապարհի ձախ թևին: Հյուրանոցի շրջակայքում առկա են հետևյալ եկեղեցիներն ու վանքերը. Քոբայր, Հաղպատ, Սանահին, Օձուն:
Հյուրանոցի կառուցման համար ընտրվել է տվյալ մարզն ու տեղանքը, որպեսզի այն առավել գրավիչ լինի, թե արտասահմանից ժամանած, թե տեղացի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցում հյուրընկալվողները հնարավորություն ունեն շրջել մարզում, այցելել վանքեր և եկեղեցիներ, ինչպես նաև զմայլվել Դեբեդ գետի տեսարանով և շրջակա բնությամբ:
Հյուրանոցում սնունդը մատուցվում է ըստ մենյուի կամ շվեդական սեղանի տեսքով՝ընդհանուր սրահում:
Հյուրանոցն առաջարկում է հետևյալ ծառակությունները՝
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան երեխաների գիշերակացն անվճար է: