ՏՈՒԿ-ը սոցիալական ձեռնարկություն է, որը առաջարկում է վրանային գիշերակաց Լոռու մարզի Դսեղ գյուղի հրաշագեղ բնության մեջ: Այն նախատեսված է բնության վրա հիմնված ակտիվ հանգիստ նախընտրողների համար:
Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է, որտեղ մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Լոռու գլխավոր հարստությունը, սակայն հուշարձաններն ու բնությունը չեն, այլ մարդիկ՝ հյուրասեր ու մի քիչ միամիտ, ովքեր սիրում են իրենց երկիրը, հողն ու ջուրը, բնությունը, ծառն ու ծաղիկը։
ՏՈՒԿ-ի զբոսաշրջային նախաձեռնությունը հենց Լոռին ամբողջացնելու, հուշարձանները, բնությունն ու ամենակարևորը՝ մարդկանց, մեկտեղելու փորձ է: Այստեղ կարող եք ծանոթանալ տեղական ուտեստին, հյուրանոցների փոխարեն գիշերել վրաններում, շփվել մարդկանց հետ, քայլել գյուղական կածաններով ու արահետներով։ Առօրեականությունը՝ մշակույթով համեմված, որի մաս են ցանկանում դառնալ հազարավոր մարդիկ:
Ճամբարային բազան ցանկապատված է, տարածքում առկա է խոհանոց, 2 սանհանգույց ցնցուղ ընդունելու հարմարություններով: Իսկ մնացած տարածքը ազատ է, որը նախատեսված է վրաններ տեղադրելու, զբոսաշրջիկների հանգստի, ինչպես նաև տարբեր միջոցառումների կազմակերպման համար: Կարելի է ասել, որ ներկայումս ՏՈւԿ-ը համարվում է տուրիստական ամենաբազմաբնույթ և համալիր ծառայություններ մատուցող կառույց որը իր բնույթով և ծառայությունների հագեցվածությամբ գուցե չունի նմանը տարածքում։
Այսօր ճամբարում մատուցվում են շուրջ 28 անուն ծառայություններ, որոնք դասակարգվում են ՝
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: