Հայաստանյան մշակույթին ու սովորույթներին կարելի է ծանոթանալ՝ մասնակցելով այստեղ իրականացվող տարաբնույթ վարպետության դասերին, որոնց միջոցով յուրաքանչյուրը մի պահ կարող է իրեն պատկերացնել հայի կերպարում: Առաջարկվում են խոհարարության, գորգագործության, խեցեգործության, պանրագործության ու շոկոլադագործության անչափ հետաքրքիր վարպետաց դասեր: