Սիրո՞ւմ եք ձմեռային հանգիստ և խելահեղ զվարճանքներ: Առաջարկում ենք անցկացնել ձեր ձմեռային արձակուրդները Հայաստանում, որտեղ կարելի է համատեղել հանգիստը և էքստրիմը, պատմական վայրերը և հիասքանչ տեսարանները: 

Մենք առաջարկում ենք Հայաստանի ամենագեղեցիկ հանգստի վայրերը և ամենահետաքրքիր զվարճանքները՝ ձմեռային հանգիստը վայելելու համար:

 

Բացահայտե՛ք Հայաստանում լավագույն 7 ձմեռային զվարճանքները:

 

7 էքստրեմալ և ռելաքս լավագույն զվարճանքները ձմռան

Սիրում ու գնահատում եք ձմեռային  ակտիվ հանգիստը, ուրեմն միանշանակ Ծաղկաձորն է Ձեր ընտրությունը։ Որոշված է։ Գնում ենք մայրաքաղաք Երևանից 55 կիլոմետր հյուսիս-արևելք, ուր Թեղենիս լեռան արևմտյան լանջին փռված է Հայաստանի հանգստավայրերի մարգարիտը՝ միջազգային ճանաչում ունեցող  առողջարանային քաղաքը՝ Ծաղկաձորը։ Հիասքանչ այս հանգստավայրը քաջ հայտնի է ձմեռային ակտիվ հանգստի և լեռնադահուկային սպորտի սիրահարներին։ Վայելեք աննկարագրելի գեղեցիկ բնությունը, ձյան՝ աչք շլացնող անսահման ճերմակությունը։ Ժամանակակից ճոպանուղի, դահուկային հիանալի լեռնային մրցուղիներ, և իհարկե խելքահան անող ձմեռային հեքիաթային բնություն։ Իսկ Ձեր կատարյալ հանգստի համար հաշվի  են առնված յուրաքանչյուր  դետալ ու մանրուք։

 

Որո՞նք են Հայաստանում ձմեռային ամենահայտնի զվարճանքները.

Եկեք մեզ հետ Ծաղկաձոր՝ ճոպանուղուց հիանալու Հայաստանով և վերալիցքավորելու ձեր հանգիստը ձնագնացներով: Բացի այդ, դուք կայցելեք Կեչառիսի վանք, կբացահայտեք երկրի պատմությունը աստվածաշնչյան ժամանակներից և կլսեք նրա ավանդույթների մասին:

Աներևակայելի գեղեցիկ է Հայաստանի կարևոր հանգստավայրերից Ծաղկաձորը տարվա  բոլոր  եղանակներին, այդ թվում՝ ձմռանը։ Բացի ձմեռային Ձեր հանգիստն ակտիվ կազմակերպելուց, Ծաղկաձորում Դուք ունեք հնարավորություն ծանոթանալու միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային եզակի կոթողներից մեկին՝ Կեչառիսի վանական համալիրին։ Հետաքրքիր ու առինքնող է դառնում Կեչառիսի վանքը ձմռանը՝ հպարտ ու մեկուսի կանգնած ձյունառատ անսահմանության մեջ։ Վանական համալիրը բաղկացած է 4 եկեղեցիներից և երկու մատուռներից։ Դարերի ընթացքում  վանական համալիրը մի քանի անգամ ավիրվել է թշնամի հրոսակների ասպատակություններից։ Կեչառիսի միջնադարյան  այս հրաշք կոթողի կից տարածքում կան 12-13-րդ դարերի բազում  խաչքարեր։ 

 

Ձմեռային լավագույն զվարճանքները Հայաստանում՝

  • Ծաղկաձորի ճոպանուղի
  • Ջերմային տաք աղբյուրներ Հանքավանում կամ Աղվերանում
  • Փուչիկ-սահնակ / տյուբինգ Ծաղկաձորում կամ Լեռնանիստում
  • Դահուկասահք Ծաղկաձորում կամ Լեռնանիստում
  • Շրջայց ձնագնացով Ծաղկաձորում կամ Լեռնանիստում
  • Ձնագնդիկ խաղ Ծաղկաձորում կամ Լեռնանիստում
  • Ձմեռային ռաֆթինգ Շիրակի կամ Արագածոտնի մարզերում

 

Ծաղկաձորի ճոպանուղի

Զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն համարվող Ծաղկաձոր քաղաքը, որ փռված է բիբլիական Արարատ լեռան  փեշերին, հատկապես գեղեցկանում է  ձմռանը՝ դառնալով ձյունաճերմակ անսահմանություն։ Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին  տեղակայված է  Թեղենիս լեռան  արևելյան լանջին՝ ծովի մակերևույթից շուրջ 2819 մետր բարձրության վրա։ Եվ այստեղից էլ սկսվում է ծաղկաձորյան հրաշքը՝ ասես ափիդ մեջ ամփոփելով  ձմեռային հեքիաթային  Հայաստանը։ Ճոպանուղին գործում է անխափան՝ զինված ժամանակակից տեխնիկայով և ապահովելով Ձեր անվտանգությունը։ Գործում են  նաև բարեր ու սրճարաններ, առաջին բուժօգնության կետ  և տարատեսակ ծառայություններ։

Շտապեք վայելելու ձմեռային չքնաղ Ծաղկաձորը, ճոպանուղու բարձրությունից զգալու ձմեռային հրաշք բնությամբ զմայլվելու բերկրանքը։

 Ձեր հանգիստը Ծաղկաձորում լիարժեք կազմակերպելու համար կարող եք օգտվել Ձմեռային մեկօրյա էքսկուրսիաներից և կազմակերպել անմոռանալի հանգիստ Հայաստանում:

 

 

Ջերմային տաք աղբյուրներ Հանքավանում կամ Աղվերանում

Հայաստանը հարուստ է հանքային և ջերմային տաք աղբյուրներով։ Հանրապետությունում ամենահայտնի ջերմային աղբյուրները գտնվում են Հանքավանում և Աղվերանում: Տաք ջերմային աղբյուրները հիանալի միջոց են ձմեռային սառը օրերին վայելելու բնական տաք ջրով վաննաները,  որոնք ունեն ամենաարժեքավոր միկրոտարրեր և բուժիչ հատկությունները:

Պատկերացրեք, թե որքան հաճելի է ձմռանը, երբ հոգնած ես ակտիվ զվարճանքներից՝ դահուկավազքից, փուչիկ-սահնակով սահելուց, առավել ևս ձյունագնաց քշելուց, այցելել ջերմային աղբյուրներ, հանգստանալ և հավաքվել թեյի   փոքրիկ սեղանի շուրջ՝ ըմբոշխնելով հայկական սարերի բնական թեյը՝ ուրցի, դաղձի ու նանայի։ 

 

 

Փուչիկ-սահնակ / տյուբինգ Ծաղկաձորում կամ Լեռնանիստում

Հրաշք է ձմեռային Հայաստանը, հատկապես բարձր լեռնային ձյունառատ վայրերը, որոնք ունեն թեք լանջեր։ Փուչիկ-սահնակով սահելու իդեալական տեղանքներ։ Պահպանելով  անվտանգության աշխատակցի հրահանգները՝ Դուք  կարող եք վայելել փուչիկ-սահնակով սահելու անսահման հրճվանքը՝ ետ բերելով մանկության  օրերի ամենահաճելի պահերը։ Արագություն։ Դուք և արագությունը։ Ահա այն զգացողությունը, որ առաջին հերթին կպապուրի Ձեզ, երբ օգտվեք  փուչիկ-սահնակից։ Վերադարձրեք ու վայելեք մանկության անմոռանալի հուշերից թեկուզ այս մեկը՝ խելահեղության հասնող այս փուչիկ-սահնակը, այլ կերպ՝ տյուբինգը։

 

Դահուկասահք Ծաղկաձորում կամ Լեռնանիստում

Ձմեռային օլիմպիական խաղերի  կարևոր սպորտաձևերից դահուկավազքը վախկոտների համար չէ։ Այստեղ պետք է կամք, արիություն, համառություն և համարձակություն։ Իսկ Դուք համարձակ եք։ Եվ կայացրել եք ճիշտ որոշում՝  Ձեր ձմեռային ակտիվ  հանգիստը Հայաստանում անցկացնելու մասին։ Ուստի այցելում եք Հայաստանի ձյունառատ  մարզեր՝ Կոտայք, Շիրակ, Արագածոտն, Աշոցք, և Ձեր սրտի ուզածի չափ սահում դահուկներով՝ վայելելով ակտիվ ձմեռային հանգիստը, որն անպայման անմոռանալի կլինի։

 

Շրջայց ձնագնացով Ծաղկաձորում կամ Լեռնանիստում

Հայաստանում ձմեռը ձնառատ է, բայց մեղմ։ Չքնաղ Հայաստանը յուրահատուկ է դառնում ձմռանը։ Իսկ ձյունագնաց վարելու համար հայկական  ձմեռն  ուղղակի իդեալական է։ Ամենահարմար վայրը հիասքանչ Ծաղկաձորն է։ Ձյունագնաց  վարելն ընդամենը հետաքրքիր  չէ, այլ սրտատրոփ ու հաճելի րոպեներ ապրելու մեծ ցանկություն։ Իրականացրեք Ձեր  ցանկությունը, հմուտ հրահանգիչների օգնությամբ և ձյունագնացի վարման տեխնիկական անվտանգության պահպանմամբ  ապրեք հուզմունքի, երանության անմոռանալի պահեր։

 

Ձնագնդիկ խաղ Ծաղկաձորում կամ Լեռնանիստում

Այն գրավիչ ու հաճելի է թե մեծերի, և թե փոքրերի համար։ Մաքրամաքուր ձյունը տաք թաթմաններով վերածում ես  գնդերի, ապա սկսում բուն խաղը՝  հարվածների թիրախ դարձնելով  «հակառակորդ» կողմին։ Սայթաքում ես, ընկնում, թավալվում ես ձյան մեջ, ձնակոլոլ վեր կենում ու նույն եռանդով  շարունակում խաղը։ Սա է ձմեռը, սա ձմռան հաճույքն է։ Վայելենք մանկության հուշերի ևս մի պատառիկ։

 

Ձմեռային ռաֆթինգ Շիրակի կամ Արագածոտնի մարզերում

Ձմեռային ռաֆթինգը թերևս ամենահետաքրքիրն ու ամենասպասվածն է ձմեռային Ձեր ակտիվ հանգստի ընթացքում։  Ռետինե նավակով անխոչընդոտ նավարկություն ձյան ճերմակ անսահմանության մեջ։  Հիրավի արկածային  նավարկություն, որ կդրոշմվի Ձեր հիշողության մեջ՝ միշտ վառ պահելով Հայաստանի անմոռանալի ձմռան ակտիվ հանգստի պարգևած  չջնջվող էջերը։ Ուզում եք  էներգիայի մեծ չափաբաժին ստանալ, բարելավել Ձեր ինքնազգացողությունը, ուրեմն բաց մի թողեք առիթը  նավարկելու ռաֆթինգով։  Խորհուրդ է տրվում   ռաֆթինգով սահելու առաջին փորձն անել մասնագետ-հրահանգիչների հրահանգավորումից հետո  միայն։ Իսկ ամենաէքստրեմալ և հաճույք պատճառող այս  սահքն իրականացնելու համար անհրաժեշտ  է, որ Հայաստանում  Ձեր ձմեռային հանգստի ընթացքում   այցելեք Շիրակի կամ Արագածոտնի մարզ, որտեղ  կան բոլոր  անհրաժեշտ պայմանները ձմեռային ռաֆթինգով  սահելու համար։

 

Հայաստանում ձմռան ջերմաստիճանը. ինչպիսի՞ս է Հայաստանը ձմեռային հանգստի համար.

Համոզված եղեք, որ դուք կվայելեք ձմեռային Հայաստանի մեղմ եղանակը։

Ջերմաստիճանը դեկտեմբերին տատանվում է +5C -5C-ի սահմաններում։ Դեկտեմբերին Երևանում շատ ձյուն դժվար թե հանդիպեք, սակայն լեռնային շրջաններում միշտ ձյուն է։ Հունվարին և փետրվարին ջերմաստիճանը լեռներում կարող է իջնել մինչև -20°C, իսկ Երևանում՝ -9°C, այս ամիսներին ավելի ձյունառատ է, քան դեկտեմբերին։

Բաց մի թողեք ձմեռային հանգստի և վայելքների այս հրաշալի ժամանակահատվածը ընտրեք Ձեզ հարմար էքսկուրսիաները դեպի Ծաղկաձոր, դեպի տաք ջերմային աղբյուրներ, դեպի դահուկներ կամ տյուբինգ, դեպի անմոռանալի ձմեռային հանգիստ: