0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐԿԱԾԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ՝ ձմեռային ռաֆթինգ Հայաստանում (ամենամատչելի գինը 3 մասնակցից սկսած)

Հայաստան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Ձմեռային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

Ձնառատ ու սուր զգացողություններով հագեցած առաջարկ հատուկ ձմեռային էքստրիմ տուրիզմի սիրահարներների համար։ Այս մեկօրյա ձմեռային տուրի ընթացքում Դուք կբացահայտեք Հայաստանում ամենահետաքրքիր ձմեռային ժամանցը՝  ձմեռային ռաֆթինգը: Սպորտաձևն իրականում ամառային է՝ նավարկություն գետի վրա հատուկ փչովի ռեզինե նավակով: Բայց մենք Ձեզ առաջարկում ենք ամրագրել այս մեկօրյա ձմեռային էքսկուրսիան և վայելել ձյան վրայով նավարկելու արկածային ժամանցը: Բաց մի թողեք այս հնարավորությունը, եթե սիրում եք անմոռանալի և ադրենալինով հագեցած ժամանց:

Ձմեռային ռաֆթինգը զվարճալի է և հասանելի ողջ ընտանիքի համար (5-ից բարձր տարիք ունեցողների համար): Եվ հիշեք, որ պարտադիր է կրեք եղանակային պայմաններին համապատասխան հագուստ (ջրակայուն հագուստ և կոշիկ, որ կհագնեիք դահուկներով կամ սնոուբորդով սահքի ժամանակ): Գլխարկն ու ձեռնոցները պարտադիր են։ Չմոռանաք Ձեզ հետ վերցնել արևային ակնոցներ: Ռաֆթում (լաստանավում) միաժամանակ առավելագույնը 8 ուղևոր է լինում։ Ձմեռային ռաֆթինգի սահքի համար նախատեսված ուղիներն ունեն 1000-2000 մետր երկարություն, իսկ սահքի արագությունը փոփոխական է՝ կախված ձյան առատությունից և եղանակային պայմաններից (մոտ 50 - 100 կմ/ժ): Այս ժամանցը թիմային հիանալի զբաղմունք է Ձեր, Ձեր ընտանիքի, ընկերների և գործընկերների համար: 

Տեղայնություն

Ձմեռային ռաֆթինգը կազմակերպվում է Հայաստանի 2 մարզերում՝ Շիրակում և Արագածոտնում: Ամրագրումից հետո մենք Ձեզ հետ կապ կհաստատենք և կտեղեկացնենք ռաֆթինգի անցկացման հստակ վայրը: Ընտրությունը պայմանավորված է ձյան առատությամբ և եղանակային պայմաններով: 

  • Շիրակի մարզ. Հեռավորությունը Երևանից - 160 կմ / Տրանսֆերի տևողությունը - 2 ժամ
  • Արագածոտնի մարզ. Հեռավորությունը Երևանից - 60 կմ / Տրանսֆերի տևողությունը - 1 ժամ

Ժամանցի նկարագրություն

Ձմեռային ռաֆթինգի տևողությունը 2-3 ժամ է: Նախ, հրահանգիչը կբացատրի Ձեզ ռաֆթինգի հիմնական սկզբունքները և անվտանգության կանոնները: Ձեզ կտրամադրվի սաղավարտ, իսկ ձյունագնացը Ձեզ կուղեկցի լեռան գագաթ: Վերջնական հրահանգներից հետո Դուք կսկսեք ռաֆթով սահել դեպի լեռան ստորոտ: 2-3 ժամվա ընթացքում Դուք կունենաք 3-4 անգամ ռաֆթինգ անելու հնարավորություն:

Անվտանգության կանոններ

Խնդրում ենք հետևել անվտանգության բոլոր կանոններին և, սահքի ընթացքում չցատկել ռաֆթից:

Էքսկուրսիայի կազմակերպման համար մասնակիցների նվազագույն քանակը 3-ն է: Հնարավոր է նաև էքսկուրսիան կազմակերպել 1 կամ 2 զբոսաշրջիկի համար: Կապ հաստատեք մեզ հետ և Ձեզ համար կհաշվարկենք նոր գին:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր. ՝ 09:00 - 11:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Ճաշ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Ռաֆթինգ և թեյախմություն

Առողջության ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 5 տարեկան երեխաներ:
  2. Խնդրում ենք հետևել բոլոր հրահանգներին և խստիվ պահպանել անվտանգության կանոնները: Զբոսաշրջիկներն իրենք են պատասխանատվություն կրում կոտրված կամ վնասված իրերի կամ սարքերի համար:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացված կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Հայաստան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 85.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
85.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}