• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ` Ձմեռային արկածներ Հայաստանում

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

7 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Ձմեռային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Կոտայքի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Ձմեռային Ծաղկաձոր, հնագույն վանք, ճոպանուղի, ձյունագնաց և տյուբինգ 1 օրում

Այս ձմեռային ծրագիրը համատեղում է հանգիստը և էքստրիմը, պատմական վայրերը և հիասքանչ տեսարանները: Եկեք մեզ հետ Ծաղկաձոր՝ ճոպանուղուց հիանալու Հայաստանով և վերալիցքավորելու ձեր հանգիստը ձնագնացներով: Բացի այդ, դուք կայցելեք Կեչառիսի վանք, կբացահայտեք երկրի պատմությունը աստվածաշնչյան ժամանակներից և կլսեք նրա ավանդույթների մասին:

ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝

Կեչառիսի միջնադարյան վանքը

Երևանից 60 կմ հյուսիս ուղևորվելուց հետո դուք կգտնեք գողտրիկ Ծաղկաձոր քաղաքը, որտեղ նախ կայցելեք Կեչառիս վանական համալիր: Էքսկուրսավարի ուղեկցությամբ Դուք կծանոթանաք վանքի ինքնատիպ ճարտարապետությանը և  նրա հետաքրքիր պատմությանը։ Դուք կիմանաք, թե ինչու է վանքը կառուցվել 220 տարի 150 տարվա ընդմիջումով, և կիմանաք նրա սրբավայրերի մասին։

Հայաստանի գլխավոր ձմեռային հանգստավայրը

Ծաղկաձորում՝ Թեղենիս լեռան վրա, կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է հանգստի համար, այստեղ ծառայությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Մոտ 3 ժամ ազատ ժամանակ կունենաք՝ կարող եք այն ակտիվ անցկացնել կամ պարզապես զբոսնել՝ վայելելով բնությունը։

Ծաղկաձորի Ճոպանուղին ձեզ կհասցնի 2819 մետր բարձրություն՝ պարզ եղանակին, այստեղից երևում է ամբողջ Հայաստանը՝ Սևանա լճի ու Արարատ լեռան հիանալի տեսարաններով։

Ձյունագնացներով շրջայցը

Մեր ծրագիրը ներառում է նաև այս հզոր տրանսպորտի վարումը՝ հրահանգիչների օգնությամբ: Դուք կստանաք հանդերձանք, կվարժվեք ձյունագնացով վարմանը և դուրս կգաք գեղատեսիլ զբոսանքի: Տևողությունը՝ 30 րոպե 1 անձի համար, սակայն եթե Դուք 2 անձ եք և ցանկանում եք միասին վարել ձյունագնացը, այդ դեպքում տևողությունը կլինի 1 ժամ։

Խելահեղ տյուբինգ

Ձմռան Tubing-ը զարմանալի միջոց է ձմեռային հանգստի սիրահարների և նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ ձմեռային զվարճանքները, հանգստանալ բոլորովին նոր տեսանկյունից: Ձյան տյուբինգ կատարելու համար ամենևին անհրաժեշտ չէ որևէ փորձ և շատ հարմար է թե՛ մեծահասկների, թե՛ երեխաների համար: Ձեզ անհրաժեշտ է պարզապես վերցնել փափուկ բարձիկը և սահել: Տևողությունը՝ 60 րոպե։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 14:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ճաշ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով

Ճոպանուղու տոմս

Ձյունագնաց - 1 ժամ / 2 անձի դեպքում

Տյուբինգ - 1 ժամ

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 67.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
67.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}