• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ` ջերմային աղբյուրներ ներառյալ ճոպանուղին և ձյունագնացները

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Գերազանց ըստ 1 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Տևողություն

7 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Ձմեռային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Կոտայքի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Ձմեռային Ծաղկաձոր, ճոպանուղի, ձյունագնաց և ջերմային աղբյուրներ

Եթե ​​ցանկանում եք զգալ իսկական ձմեռը, այցելել պատմական վայրեր և ակտիվ հանգստանալ, ապա եկեք մեզ հետ Ծաղկաձոր՝  ճոպանուղու բարձունքից  Հայաստանով հիանալու և ձյունագնացներով նոր զգացողություններ ձեռք բերելու համար։ Իսկ վերջում Դուք կայցելեք տաք ջերմային աղբյուրներ, որտեղ կընդունեք հանքային աղերով հագեցած տաք լոգանք։ Բացի այդ, Դուք կայցելեք Կեչառիսի վանք, կբացահայտեք երկրի պատմությունը աստվածաշնչյան ժամանակներից սկսած և կլսեք նրա ավանդույթների մասին:

ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝

Կեչառիսի միջնադարյան վանքը

Երևանից 60 կմ հյուսիս ուղևորվելուց հետո դուք կգտնեք գողտրիկ Ծաղկաձոր քաղաքը, որտեղ նախ կայցելեք Կեչառիս վանական համալիր: Էքսկուրսավարի ուղեկցությամբ Դուք կծանոթանաք վանքի ինքնատիպ ճարտարապետությանը և  նրա հետաքրքիր պատմությանը։ Դուք կիմանաք, թե ինչու է վանքը կառուցվել 220 տարի 150 տարվա ընդմիջումով, և կիմանաք նրա սրբավայրերի մասին։

Ծաղկաձորում՝ Թեղենիս լեռան վրա, կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է հանգստի համար, այստեղ ծառայությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Մոտ 3 ժամ ազատ ժամանակ կունենաք՝ կարող եք այն ակտիվ անցկացնել կամ պարզապես զբոսնել՝ վայելելով բնությունը։

Ծաղկաձորի Ճոպանուղին ձեզ կհասցնի 2819 մետր բարձրություն՝ պարզ եղանակին, այստեղից երևում է ամբողջ Հայաստանը՝ Սևանա լճի ու Արարատ լեռան հիանալի տեսարաններով։

Ձյունագնացներով շրջայցը

Մեր հրահանգիչները սիրով գործնական ցուցումներ կտան այն մասին, թե ինչպես վարել ձյունագնացներ, այնուհետև ձեզ կտանեն գեղատեսիլ արահետներով՝ Ծաղկաձորի լանջերով: Օրվա ընթացքում դուք ժամանակ կունենաք վայելել գեղեցիկ տեսարանները և լուսանկարվել: Մենք կապահովենք, որ դուք անմոռանալի օր ունենաք Ծաղկաձորում: 7 տարեկանից բարձր երեխաները կարող են մեծահասակների հետ վարել ձյունագնացը: Չմոռանաք վերցնել նաև լրացուցիչ տաք հագուստ, ձեռնոցներ և տեսախցիկ: Տևողությունը՝ 30 րոպե 1 անձի համար, սակայն եթե Դուք 2 անձ եք և ցանկանում եք միասին վարել ձյունագնացը, այդ դեպքում տևողությունը կլինի 1 ժամ։

Ջերմային տաք աղբյուրներ

Հայաստանը դեպի ծով ելք չունեցող լեռնային երկիր էմ սակայն այն հարուստ է հանքային և ջերմային աղբյուրներով: Այս էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Ծաղկաձորին մոտ գտնվող տաք աղբյուրները։ Այստեղ մենք առաջարկում ենք առանձնասենյակներ ջերմային բաղնիքներով, որոնք կարող են հարմար լինել ընտանիքների համար: Ջերմային աղբյուրի ջերմաստիճանը մոտ 35-ից 45 աստիճան ցելսիուս է: Տևողությունը՝ 60 րոպե։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 14:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ճաշ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով

Ճոպանուղու տոմս

Ձյունագնաց - 1 ժամ / 2 անձի դեպքում

Ջերմային աղբյուր - 1 ժամ

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 1 մեկնաբանություն
Գերազանց
1
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
mehvsvann

mehvsvann

14/02/2023 15:38

Truely amazing

Truely amazing trip with Jan Tours, we have spent a lot of time and enjoyed snow sport activities in Tsaghkdzor. Our driver Ara was a kind and friendly man who was speaking English fliently and helped us a lot during the vacation. I traveled with my husband and daughter (7yo) it was quite suitable tour for our family. As the tours day was our last one in Armenia we could not take more excursions, but my husband asked them to organize also a transfer. Although we booked the transfer quite late the day before the office manager organized everything in a short term of time and everything was ok about the transfer. Just wanted to say thanks for this kind of service in your wonderful country !
Ցուցադրված է 1 - 1, 1 -ից
You must log in to write review
սկսած 70.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
70.000֏
1 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}