• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր. հանգիստ սկսնակների և պրոֆեսիոնալների համար

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

8 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Ձմեռային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Կոտայքի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Ձմեռային այս մեկօրյա տուրը Հայաստանում անմոռանալի հանգիստը կազմակերպելու ամենահարմար տարբերակներից մեկն է: Ձմեռային ակտիվ հանգստի սիրահարներին առաջարկում ենք այցելել հայկական ձմեռային հեքիաթային քաղաք՝ Ծաղկաձոր: Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրը տեղակայված է Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերին՝ 1840 մ բարձրության վրա, որն ընդամենը 10 մետրով է ցածր աշխարհում ամենաբարձրը համարվող ֆրանսիական լեռնադահուկային Կուրշավել հանգստավայրից: Դահուկավազքի ամենաբարձր կետը գտնվում է 2819 մետր բարձրության վրա, որտեղից սքանչելի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճ և Արարատ լեռ: Մատչելի գները, բարձրորակ լեռնադահուկային վազքուղիները և ձմեռային հանգստավայրերին բնորոշ աննախադեպ միջավայրը Ձեզ համար կստեղծեն անմոռանալի փորձություններ: Լեռնադահուկային հանգստավայրը հնարավորություն է տալիս տարբեր նախասիրություններ ունեցող զբոսաշրջիկներին կազմակերպել իրենց հանգիստը և վայելել ձմեռային Հայաստանը:

  • Սկսնակների համար. Կատարեք վերելք ճոպանուղով և վայելեք լեռնային գեղեցիկ տեսարանները
  • Սկսնակների համար. Վարձակալեք անհրաժեշտ իրերն ու սարքերը և փորձեք դահուկներով կամ սնոուբորդով սահել պրոֆեսիոնալ հրահանգիչների հետ (խորհուրդ է տրվում)
  • Պրոֆեսիոնալների համար. Վարձակալե՛ք անհրաժեշտ իրերն ու սարքերը և փորձեք դահուկներով կամ սնոուբորդով սահել առանց պրոֆեսիոնալ հրահանգիչների

Բաց մի թողեք ձմեռային հեքիաթային Հայաստանը վայելելու այս հնարավորությունը:

Դահուկներ թե Սնոուբորդ – Ո՞րն է ավելի հեշտ սովորել

Դահուկներով սահելը սովորաբար ավելի հեշտ է սովորել սկսնակների համար: Սնոուբորդինգին տեխնիկապես ավելի դժվար է տիրապետել, սակայն այս դեպքում Դուք կզգաք ձյան վրայով սահելու իրական արագությունը:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 12:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Ճաշ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Իրերի, սարքերի վարձակալություն և հրահանգչի ծառայություն (եթե ընտրված է)

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  3. Խնդրում ենք հետևել բոլոր հրահանգներին և խստիվ պահպանել անվտանգության կանոնները: Զբոսաշրջիկներն իրենք են պատասխանատվություն կրում կոտրված կամ վնասված իրերի կամ սարքերի համար:
  4. Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքային ժամերն են. 1-ին կայարան՝ 10:00-18:00, 2-րդ կայարան՝ 10:00-17:30, 3-րդ կայարան՝ 10:00-17:00, 4-րդ կայարան՝ 10:00-17:30:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացված կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Ծաղկաձոր, Կոտայքի մարզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 29.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
29.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}