COMPANY & SUPPORT
WAYS YOU CAN PAY
We accept
Small Theatre
Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը Հայաստանի ամենաերիտասարդ և նորարարական թատրոններից է: Այն ստեղծվել է որպես դրամատիկական ստուդիա Վահան Բադալյանի կողմից: Թատրոնի նպատակը անկախ ստեղծագործական աշխատանքի համար հնարավորություն ստեղծելն է և թատերարվեստով հետաքրքրվող երիտասարդների համար որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հարթակ ծառայելը: Հիմնադրման օրվանից ի վեր արվեստագետները հավատարիմ են մնացել իրենց սկզբունքին, այն է՝ ստեղծել այնպիսի բացառիկ ներկայացումներ, որոնք մեծարում են մարդկային երևակայության հզորությունն ու թատերական արվեստի ազդեցությունը կյանքի վրա: «Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելյայի ստվերների թատրոնը» (2008 թ.) և «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.) ներկայացումների համար թատրոնն արժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի:
Այս եզակի թատրոն-ստուդիայում նախնական թատերական կրթություն են ստանում 5-17 տարեկան երեխաներ, որոնցից շատերը հետագայում ընտրում են դերասանի մասնագիտությունը:
Սաներին այստեղ ուսուցանվում է դերասանի վարպետություն, բեմական կեցվածք, բեմական խոսքի վարպետություն, բեմադրվում են ներկայացումներ երեխաների մասնակցությամբ: Թատրոնն իրականացնում է մի շարք համատեղ նախագծեր գերմանական և իտալական թատերական ընկերությունների հետ: