COMPANY & SUPPORT
WAYS YOU CAN PAY
We accept
Nairi Cinema
Նաիրի կինոթատրոնն հանդիսանում է Երևանի ամենահին կինոթատրոնը: 1920-50-ական թվականներին այն գտնվել է Ամիրյան փողոցում` ներկայիս Արտաքին գործերի նախարարության տեղում։ Ունեցել է բաց (ամառային) և փակ դահլիճներ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` «Զարեն»։ 1952-1954թվականներին կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում տեղակայված նոր շենք, որը կառուցվել էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի, ապա նրա որդու՝ Գ. Թամանյանի նախագծով։
Կարմիր տուֆաշեն շինության ճակատային մասում երեք կամարաձև մուտք կա, որոնց վրա կառուցված են ևս երեք կամարներ` առաջինից կրկնակի բարձր, իսկ դրանց վրա տեղադրված են երկուական կամարաձև պատուհաններ, որոնք պահպանում են շենքի ճարտարապետական կառուցվածքն ու ոճը։
«Նաիրի» կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) և բարձրակարգ` առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։
Ինչպես նախկինում, այժմ էլ այս կինոթատրոնը շարունակում է սիրված ու ճանաչված լինել երևանցիների կողմից: