info@janarmenia.com    (+374) 44 60-40-80
  • 0

Metro Theatre

«Մետրո» թատրոն-ստուդիան ստեղծվել է 1992թվականին Հայաստանի Հանրապետության Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ: Այդ ժամանակ տնօրեն նշանակվեց արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը: Թատրոնի վարագույրները բացվեցին Անահիտ Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն էլ մի աղջիկ» ներկայացումով՝ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ:

Թատրոնի խաղացանկում ընդգրկված են ներկայացումներ թե՛ մեծահասակների, թե՛ մանուկների համար: Ներկայացումները բեմադրվել են այնպիսի հեղինակների ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Վիլյամ Սարոյանը, Վարդան Այգեկցին, Աթաբեկ Խնկոյանը, Հանս Քրիստիան Անդերսենը, Ալ. Վամպիլովը, Վահան Թոթովենցը և ուրիշներ: Հայտնի ներկայացումներից են Քոչարյանի «Հյուրը», Պանիլովի «Տոպազ», Կոնստանտինովի «Դիոգեն», Մոնիերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», «Հեյ ջան Հայաստան» և այլն:

Թատրոնը հյուրախաղերով ներկայացել է ՀՀ մի շարք մարզերում և արտասահմանյան տարբեր երկրներում: Երաժշտական զվարճալի ու զգացմունքային բեմադրություններն արժանացել են մասնագետների հավանությանն ու հանդիսականի ջերմ ընդունելությանը:

«Մետրո» թատրոնն իր գործունեության ընթացքում ներառել է մանկապատանեկան ստուդիա, որի սաները բազմիցս հաջողությունների են հասել Հայաստանում և դրա տարածքից դուրս: Ստուդիան պարբերաբար մասնակցում է փառատոնների, համերգների ու հեռուստանախագծերի:

 

 
Garegin Njdeh Square, Yerevan
+374 10 42-27-42

 

Messages {{unread_count}}
Chat with: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}