COMPANY & SUPPORT
WAYS YOU CAN PAY
We accept


Cinema "Kino Hayastan"
Խորհրդային Հայաստանում գործող բոլորին հայտնի «Կինո Հայաստանը» բարեբախտաբար նորից վերադարձել է իր գործունեությանն ու առաքելությանը: 1996 թվականին կինոթատրոնի տարածքը սեփականաշնորհվեց և տարիներ շարունակ այն հանդես եկավ որպես մշակութային կենտրոն: Իսկ արդեն 2013թվականին նոր սեփականատերերը որոշեցին ստեղծել ընտանեկան ժամանցի յուրօրինակ կենտրոն:
Եվ ահա երկամյա շինարարությունից հետո՝ 2015 թվականի հունիսի 1-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վերաբացվեց «Հայաստան» կինոթատրոնը, որը ներկայումս հանդիսանում է հանրության կողմից սիրված ու հաճախակի այցելվող վայրերից մեկը:
Կինոթատրոնի շենքում գործում են նաև բազմաթիվ խաղային ատրակցիոններ, ավտոդրոմ, բատուտ, ակումբ, բոուլինգի և բիլիարդի խաղատարածքներ, ինչպես նաև սրճարան, ամռանը՝ նաև բացօթյա հնարավորությամբ:
Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաև դրա հարակից այգու մոտ 1 հա տարածքը. տնկվել է շուրջ 500 տարբեր ծառատեսակ, նոր դիզայնով հիմնովին կառուցվել է այգու և կինոթատրոնի շենքի լուսային ձևավորումը, վերանորոգվել են շատրվանները: