Շիրակի մարզը միաժամանակ սահմանակից է երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է: Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն նդարձակ տարածություն էր գրավում: Մարզում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները: ՀՀ Շիրակի մարզի տարածքը 2681 քառ․ կմ է և ունի մոտ 290000 բնակչությամբ։
Տեսարժան վայրեր
Գյումրին բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։