Մխիթարյանների հյուրատունը գտնվում է Շիրակի մարզկենտրոնում՝ Գյումրիում։ Անցկացրեք Ձեր հանգիստը մեր հոսթելում և բացահայտե՛ք Գյումրին։ Մեր հյուրատունը Ձեզ է առաջարկում գիշերակացի ծառայություն։
Նորաբաց հյուրատուն` վայր, որտեղ կարող եք հանգստանալ ընտանիքով կամ ընկերներով։ Հյուրատանն առկա են բոլոր հարմարությունները՝ բացօթյա տաղավար, ինտերնետ կապ, խոհանոց, սանհանգույց և անհրաժեշտ այլ պարագաներ։ Իսկ բակի մասին էլ խոսք չկա։ Կարող եք կազմակերպել երեկոյան միջոցառումներ՝ խարույկի կամ բուխարու մոտ։ Ցանկության դեպքում կարող ենք մատուցել նախաճաշ։
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ 9 կմ
Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաքը, իր մեծությամբ երկրորդն է հանրապետությունում։ Քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այն տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը, Կրասնոդարը, Աթենքը և գերմանական Սեմինգենը։
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: