Jinjotel boutique-ը այսուհետ բացում է իր դռները Գյումրիի սրտում: 80-ականներին կառուցված ինքնատիպ տներից մեկը վերականգնելով, կահավորվելով ու վերածելով հոթել-բուտիկի` մենք կարողացել ենք պատերի ներսում մեկտեղել նաև քաղաքի յուրահատուկ տրամադրությունը, անսպառ կոլորիտն ու ջերմությունը: Մենք ստեղծել ենք հին ու լուսավոր քաղաքի ժամանակակից դիմանկարը: Jinjotel boutique-ը լավագույն վայրն է ընտանեկան հանգստի կամ պարզապես Գյումրիում լավ ժամանակ անցկացնելու համար: Ունենք յոթ սենյակ. հինգը՝ երկտեղանոց, երկուսը՝ երկու սենյականոց և ընտանեկան։
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ 9 կմ
Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաքը, իր մեծությամբ երկրորդն է հանրապետությունում։ Քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այն տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը, Կրասնոդարը, Աթենքը և գերմանական Սեմինգենը։
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան 1 երեխայի գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: